Թուրքիան մինչև 2035 թ. նախատեսում է էներգետիկայի ոլորտում ներդնել 180 մլրդ դոլար։ Այս մասին Դոհայում կայացած Համաշխարհային ներդրումային ֆորումում հայտարարել է Թուրքիայի առևտրի փոխնախարար Մուստաֆա Թուզջուն։ Նրա խոսքով՝ ներդրումների նպատակն էներգետիկ անվտանգության ամրապնդումն ու արդյունաբերության մրցունակության բարձրացումն է։ Թուզջուի տվյալներով՝ Թուրքիայի էլեկտրաէներգիայի արտադրության շուրջ 63 %-ը բաժին է ընկնում վերականգնվող էներգիայի աղբյուրներին։ Ներդրումները կուղղվեն արևային վահանակների, հողմային էներգետիկ համակարգերի և վերականգնվող էներգիայի այլ տեխնոլոգիաների զարգացմանը։ Փոխնախարարը նշել է, որ Թուրքիան ձգտում է դիվերսիֆիկացնել էներգիայի մատակարարման աղբյուրները, ֆինանսավորման միջոցներն ու արդյունաբերական գործընկերությունները։ Թուզջուն նաև շեշտել է, որ էներգակիրների համաշխարհային գների աճը և միջազգային առևտրում անորոշությունների խորացումը լրացուցիչ դժվարություններ են ստեղծում զարգացող տնտեսությունների համար՝ սահմանափակելով արդյունաբերության մրցունակությունը պահպանելու և նոր ներդրումներ ներգրավելու հնարավորությունները։ Աղբյուր՝ Foreks.com The post Թուրքիան մինչև 2035 թ. էներգետիկ ոլորտում կներդնի 180 մլրդ դոլար appeared first on Ermeni haber ajansı .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թուրքիան մինչև 2035 թ. էներգետիկ ոլորտում կներդնի 180 մլրդ դոլար
Թուրքիայի էլեկտրաէներգիայի արտադրության շուրջ 63 %-ը բաժին է ընկնում վերականգնվող էներգիայի աղբյուրներին։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber

COP17 kapsamında “Yeşil Bölge”de Ermeni kültürü tanıtıldı
Ermenihaber / 45 minutes ago

Ermeni dövüşçü Arman Tsarukyan’a Barcelona’dan hediye
Ermenihaber / 1 hour ago

Թուրքիայում մինչև 15 տարեկաններին կարգելվի օգտվել սոցցանցերից
Ermenihaber / 1 hour ago

Hollanda Dışişleri Bakanı Ermenistan’a gelecek
Ermenihaber / 1 hour ago
Related coverage

«Ադամիում» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 2 մլրդ 366 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել
Public Television of Armenia — 1Lurer / 27 minutes ago

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank
Armenian Business News (ABNews) / 32 minutes ago

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր
Shant News / 35 minutes ago

Սեւանա լիճը 400 միլիոն դոլար է բերում մեր տնտեսությանը. Համբարձում Մաթեւոսյան
News.am / 41 minutes ago