Պետական եկամուտների պաշտոնական կայքում հրապարակվել է 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: Համաձայն հրապարակված տվյալների՝ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը 199 միլիարդ դրամով․ նախորդ տարվա ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 439 միլիարդ դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է 1 տրիլիոն 367 միլիարդ դրամ․ պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 188 միլիարդ դրամ։ Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է 271 միլիարդ դրամ․ պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 10 միլիարդ դրամ։ 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Մոբայլ Սենթր»-ը, երկրորդ հորիզոնականում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, երրորդը՝ «Գրանդ Տոբակո»-ն։ Չորրորդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա»-ն է, հինգերորդում՝ «Արդշինբանկ»-ը, վեցերորդում՝ «Ամերիաբանկ»-ը, յոթերորդում՝ «Սոֆթ Կոնստրակտ»-ը, ութերորդում՝ «Դիջիթեյն»-ը, իններորդում՝ «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն, իսկ 10-րդ հորիզոնականում «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ն է։ 1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում: The post Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում «Մոբայլ Սենթր»-ն է appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում «Մոբայլ Սենթր»-ն է

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Վերաքննիչ դատարանն արդարացման որոշում է կայացրել Մամիկոն Ասլանյանի նկատմամբ
Infocom / 38 minutes ago

Ալեն Սիմոնյանը Գերտ Յան Կուպմանի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման խնդիրը
Infocom / 42 minutes ago

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր
Infocom / 1 hour ago

Ուկրաինան ԱՄՆ-ի հետ կքննարկի Patriot համակարգերի հրթիռների մատակարարման ձգձգումը. Զելենսկի | armenpress.am
Infocom / 1 hour ago
Related coverage

6.9% տնտեսական աճ՝ շինարարության բարձր աճի և գյուղատնտեսության անկման ֆոնին
Hetq / 26 minutes ago

Մարզպետի հայրիկը մեզ ասաց՝ հերիք ա Տիգրանաշեն ասեք, գինը բարձրացնում եք. «Ուժեղ Հայաստանի» անդամ
News.am / 34 minutes ago

Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում
Factor.am / 35 minutes ago

«Ադամիում» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 2 մլրդ 366 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել
Public Television of Armenia — 1Lurer / 1 hour ago