Ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման համակարգում իրականացված փոփոխությունների արդյունքում պարզեցվել է հայտարարագրերի լրացման գործընթացը, ընդլայնվել է ինքնաշխատ նախալրացվող տեղեկատվության ծավալը, ինչպես նաև սահմանվել են չհարկվող եկամուտների տեսակներ, որոնք քաղաքացիները կարող են չներառել հայտարարագրում։ Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, նշելով, որ 2025 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող չափահաս ՀՀ քաղաքացիները։ Կատարված փոփոխությունների համաձայն՝ քաղաքացիները կարող են չհայտարարագրել մինչև 1 մլն դրամի որոշ չհարկվող եկամուտներ, այդ թվում՝ ֆիզիկական անձանցից ստացված փոխառությունները, նվիրատվությունները, գույքի օտարումից ստացված և այլ եկամուտները։ Գործընթացը հեշտացնելու նպատակով համակարգում ինքնաշխատ նախալրացվում են հարկային մարմնին հասանելի տվյալները: Քաղաքացու համաձայնությամբ՝ կարող են նախալրացվել նաև ավանդներից ստացված տոկոսները։ Գործում է նաև նախալրացված հայտարարագրի ինքնաշխատ ներկայացման մեխանիզմը․ սահմանված ժամկետում այն չփոփոխելու և չներկայացնելու դեպքում՝ հայտարարագիրը վերջնաժամկետից հետո համարվում է ներկայացված։ Հայտարարագիրը հնարավոր է ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով՝ առանց լիազորագրի նոտարական վավերացման։ ՊԵԿ-ը հիշեցնում է, որ 2025 թվականի հաշվետու տարվա հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 1-ն է, սակայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին համապատասխան՝ եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը, տվյալ դեպքում՝ նոյեմբերի 2-ը։ Հաջորդ հաշվետու տարիների համար հայտարարագրերը ներկայացվելու են մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ։ Կարևոր է ընդգծել, որ հայտարարագրման համակարգի ներդրումը չի ենթադրում նոր հարկային պարտավորությունների սահմանում, այլ նպատակն է ձևավորել քաղաքացիների եկամուտների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն՝ սոցիալական և այլ ոլորտներում առավել հասցեական քաղաքականություն իրականացնելու համար։ Միաժամանակ, հետագայում նախատեսվում է ներդնել նաև ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակ, որը կմեկտեղի հայտարարագրերի ներկայացման, եկամտային հարկի վերադարձի, հարկերի վճարման և այլ ծառայությունները՝ քաղաքացիների համար ապահովելով առավել պարզ և հարմարավետ թվային միջավայր։ The post Պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Վերաքննիչ դատարանն արդարացման որոշում է կայացրել Մամիկոն Ասլանյանի նկատմամբ
Infocom / 2 hours ago

Ալեն Սիմոնյանը Գերտ Յան Կուպմանի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման խնդիրը
Infocom / 2 hours ago

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր
Infocom / 2 hours ago

Ուկրաինան ԱՄՆ-ի հետ կքննարկի Patriot համակարգերի հրթիռների մատակարարման ձգձգումը. Զելենսկի | armenpress.am
Infocom / 3 hours ago
Related coverage

Գլոբալ տաքացումը ծանր հետևանքներ կունենա կենսաբազմազանության համար․ ՄԱԿ-ի ներկայացուցիչ
ArmLur / Zhoghovurd / 9 minutes ago

Շանսեր կան. ընդդիմությունը սեղանին պետք է դնի բոլոր ռեսուրսները․ Վիգեն Հակոբյան
168 Jham / 9 minutes ago

Մեր քաղաքական սկզբունքները համադրելու ենք գործնական աշխատանքի հետ՝ հանուն համայնքի առաջընթացի և մեր հայրենակիցների բարօրության․ Գերասիմ Վարդանյան
ABC Media / 13 minutes ago

Աննա Հակոբյանի արշավը հասավ խորհրդարան
Azatutyun / 14 minutes ago