armenpress.am Առաջարկվող նոր անձնագրերը բովանդակային և գործառնական առումով համադրելի չեն ներկայում 1000 դրամով տրամադրվող անձնագրերի հետ։ Այս մասին նշել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն՝ անդրադառնալով կենսաչափական փաստաթղթերի արժեքին։ Նրա խոսքով՝ համեմատությունը պետք է կատարել նախկինում 25 հազար դրամով տրամադրվող կենսաչափական անձնագրերի հետ․ «Նախկինում տրամադրված կենսաչափական անձնագրերը չեն սպասարկվել օտարերկրյա պետությունների սահմանային անցակետերի «e-gate» ավտոմատացված համակարգերով, քանի որ չի իրականացվել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության միջոցով տեղեկատվության փոխանակման գործընթացը, որն անհրաժեշտ է այլ երկրներում անձնագրի տվյալների իսկությունը ստուգելու համար»։ Արփինե Սարգսյանի խոսքով՝ ներդրվող կենսաչափական համակարգը կապահովի անվտանգության բարձր մակարդակ, էապես կնվազեցնի փաստաթղթերի կեղծման հավանականությունը և քաղաքացիներին հնարավորություն կտա օգտվելու թվային ծառայություններից, իսկ որոշ ժամանակ անց՝ նաև «e-gate» համակարգերից։ Նախարարն ընդգծել է, որ համակարգի ներդրումը նաև վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կարևոր բաղադրիչներից է։ Անդրադառնալով գնագոյացմանը՝ նախարարը նշել է, որ առաջարկվող արժեքում պետական շահույթ ներառված չէ։ Այն ձևավորվել է բաց և թափանցիկ մրցույթի արդյունքում՝ մասնավոր գործընկերոջ առաջարկի հիման վրա։ Մրցույթի մյուս մասնակիցը ևս ներկայացրել է համանման գնային առաջարկ, իսկ ընտրված առաջարկի արժեքն ավելի ցածր է եղել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Տարիներ շարունակ 25 հազար դրամով տրամադրված անձնագրերը չեն ապահովել կենսաչափական համակարգի լիարժեք հնարավորությունները․ ՆԳ նախարար | armenpress.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Տարիներ շարունակ 25 հազար դրամով տրամադրված անձնագրերը չեն ապահովել կենսաչափական համակարգի լիարժեք հնարավորությունները․ ՆԳ նախարար | armenpress.am

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Վերաքննիչ դատարանն արդարացման որոշում է կայացրել Մամիկոն Ասլանյանի նկատմամբ
Infocom / 1 hour ago

Ալեն Սիմոնյանը Գերտ Յան Կուպմանի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման խնդիրը
Infocom / 1 hour ago

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր
Infocom / 2 hours ago

Ուկրաինան ԱՄՆ-ի հետ կքննարկի Patriot համակարգերի հրթիռների մատակարարման ձգձգումը. Զելենսկի | armenpress.am
Infocom / 2 hours ago
Related coverage

Ռիսկային է արտահերթի գնալը․ ՌԴ-ն հիբրիդային հարձակումների գործիքները ուժեղացրել է՝ հունիսի 7-ի տապալումը հասկանալով․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 14 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մեր պետությունը գլխատվեց». քաղաքացիները՝ 27 տարի անց հոկտեմբերի 27-ի մասին
ArmLur / Zhoghovurd / 14 minutes ago

The Prime Minister of Armenia, Nikol Pashinyan, congratulated Serbia's "Student List" and the student movement on their victory in the parliamentary elections.
Noyan Tapan TV / 15 minutes ago

«Մեր պետությունը գլխատվեց». քաղաքացիները՝ 27 տարի անց հոկտեմբերի 27-ի մասին
ArmLur / Zhoghovurd / 15 minutes ago