«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարում է՝ «ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ամենևին չեն արտահայտում քաղաքացիների իրական քաղաքական նախապատվությունները, և այս ընտրությունները ևս մեկ քայլ նահանջ են ժողովրդավարության սկզբունքներից»։ «Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում թեև բուն քվեարկության գործընթացն անցավ ոչ լայնածավալ խախտումներով, սակայն ինչպես մեր թիմակիցների, այնպես էլ ընդդիմադիր այլ թեկնածուների նկատմամբ բռնաճնշումները, ապօրինի ձերբակալությունները, վարչական ռեսուրսի համատարած կիրառումը, այդ թվում՝ ընտրողների նկատմամբ ճնշումները ստեղծեցին ծայրահեղ անհավասար պայմաններ ընտրություններին մասնակից ուժերի համար։ «Ապրելու երկիր» կուսակցությունը շնորհակալություն է հայտնում իրենց ձայնը տված հազարավոր քաղաքացիներին և վստահեցնում, որ մենք շարունակում ենք մեր պայքարը հզոր ու ժողովրդավար պետություն կառուցելու գործում»,- հայտարարել է կուսակցությունը՝ նշելով, որ բոլոր համայնքներում հաղթահարել է անցողիկ շեմը և ներկայացված կլինի ավագանու կազմերում Մեղրիում, Դիլիջանում, Արթիկում, Ջերմուկում, Գորիսում եւ Մարտունիում։ The post ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ամենևին չեն արտահայտում քաղաքացիների իրական քաղաքական նախապատվությունները. «Ապրելու երկիր» կուսակցություն appeared first on Infocom .