«Կան որոշ իրադարձություններ, որոնք մենք չենք կարող ջնջել պատմությունից»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ «Բաքվի՝ մշակույթի և մեդիայի հարցերով երկխոսության հարթակի» շրջանակում անցկացված «Խաղաղության լեզուն և ապատեղեկատվության դեմ պայքարը» խորագրով հատուկ նիստի ժամանակ։ «Սակայն մենք մտադիր չենք ռևանշի դիմել։ Հավերժական խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է շարունակել քայլեր ձեռնարկել և նոր նախաձեռնություններով հանդես գալ։ Հայաստանը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցի ժողովրդից։ Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի այն ադրբեջանցիներից, որոնք 30 տարի շարունակ չեն կարողացել վերադառնալ իրենց հայրենի բնակավայրեր»,- հայտարարել է Ալիևի օգնականը։ Նա նաև ասել է, թե «խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել, բայց կարող է նաև այդպես էլ մնալ միայն թղթի վրա»։ Ըստ Հաջիևի՝ այդ համաձայնագիրը պետք է նաև իր ներդրումն ունենա երկու երկրների կյանքում, պետք է մարդկանց օգուտ բերի։ «Ադրբեջանի համար խաղաղության համաձայնագրի շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը և երկարամյա պատերազմից հետո խաղաղության հաստատումը հեշտ գործընթացներ չեն եղել։ Նախագահ Իլհամ Ալիևը բարի կամք է դրսևորել։ Խաղաղության համաձայնագիրը Հայաստանին ներկայացրել է ադրբեջանական կողմը, իսկ դրա սկզբնական սկզբունքները մշակվել են Ադրբեջանում։ Վաշինգտոնյան գագաթնաժողովում խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է։ Դրանից հետո Ադրբեջանը կարևոր քայլեր է ձեռնարկել հանուն խաղաղության»,- հայտարարել է նա։ Ըստ Հաջիևի՝ «առաջնահերթ խնդիր է՝ վերականգնել վստահությունը և հասնել ժողովուրդների հաշտեցմանը»։ Նա ասել է, որ սա հետհակամարտային ցանկացած ժամանակաշրջանի ամենակարևոր և ամենաբարդ մասն է։ «Օրինակ՝ մենք ուսումնասիրում ենք նաև հետհակամարտային այլ ժամանակաշրջաններ։ Դիտարկենք իրավիճակը Բալկաններում։ Անցյալ դարի 90-ականների սկզբին բոլոր հակամարտությունները կարգավորվեցին, սակայն տարածաշրջանի երկրների միջև մինչ օրս անվստահություն է պահպանվում։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում մենք նույնպես պետք է առավելագույնս անկեղծ լինենք։ Մեր պատմության մեջ կան հայ ժողովրդի հետ ընդհանուր հիշողության որոշ մութ էջեր։ Մենք չենք ջնջում այդ անցյալը, բայց խաղաղության տեսանկյունից նայում ենք ապագային»,- հայտարարել է Հաջիևը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից»

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
Factor.am / 15 minutes ago

Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 17 minutes ago

27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
Factor.am / 18 minutes ago

ԴԻՏԵ՛Ք ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՑԸ՝ 21։00-ԻՆ
Factor.am / 25 minutes ago
Related coverage

Նիկոլին երկրպագողները գիտե՞ն, որ ՀԱՊԿ-ում ՀՀ-ն նամակով հայտնում է՝ կողմ է քվեարկում բոլոր հարցերին
Yerkir / 15 minutes ago

Հայլուր 18։30 Շոկի մեջ են մարդիկ մահացու վթարից հետո. փրկված երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է
5TV Armenia / 15 minutes ago

Ինչու է պատմության ուսուցչին մեղադրող դատախազը ազատվել պաշտոնից
ArmLur / Zhoghovurd / 16 minutes ago

Դերասան Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի Beacon Award մրցանակին
ABC Media / 19 minutes ago