Թուրքիայում նոյեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի մինչև 15 տարեկան երեխաների՝ սոցիալական ցանցերից օգտվելու սահմանափակումը։ Նոր կարգավորման համաձայն՝ սոցիալական ցանցերում հաշիվ բացող օգտատերերի տարիքը կստուգվի էլեկտրոնային պետծառայությունների՝ e-Devlet համակարգի միջոցով։ Պաշտոնական տեղեկագրում հրապարակված կանոնակարգի համաձայն՝ սոցիալական հարթակները չեն կարողանա ծառայություններ մատուցել 15 տարին չլրացած անչափահասներին։ Տարիքային սահմանափակմանը չհամապատասխանող օգտատերերը չեն կարողանա նոր հաշիվներ բացել։ Նոր կանոններ կգործեն նաև 15-18 տարեկան օգտատերերի համար։ Նրանց հաշիվներում առաջնահերթություն կտրվի գաղտնիության կարգավորումներին, իսկ ուղիղ հեռարձակումների և անհատականացված գովազդի նման որոշ գործառույթներ կսահմանափակվեն։ Արդեն գործող հաշիվների տարիքային ստուգման համար նախատեսվել է անցումային ժամանակահատված՝ մինչև 2027 թ. մարտի 31-ը։ Եթե պարզվի, որ օգտատերը 15 տարեկանից փոքր է, նրա գործող հաշիվը նույնպես կարող է փակվել։ Միաժամանակ օգտատերերին զգուշացրել են հնարավոր խարդախությունների մասին՝ հորդորելով չվստահել հաշվի փակման կամ տարիքը շտապ հաստատելու վերաբերյալ կեղծ հաղորդագրություններին և հղումներին։ Տարիքը հաստատելու համար խորհուրդ է տրվում օգտվել միայն turkiye.gov.tr պաշտոնական կայքից կամ e-Devlet-ի պաշտոնական բջջային հավելվածից՝ չփոխանցելով անձնական տվյալներն ու գաղտնաբառերը երրորդ անձանց։ Աղբյուր՝ Son söz The post Թուրքիայում մինչև 15 տարեկաններին կարգելվի օգտվել սոցցանցերից appeared first on Ermeni haber ajansı .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թուրքիայում մինչև 15 տարեկաններին կարգելվի օգտվել սոցցանցերից
Սոցիալական ցանցերում գրանցվելիս օգտատերերի տարիքը կստուգվի պետական e-Devlet համակարգի միջոցով:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber

COP17 kapsamında “Yeşil Bölge”de Ermeni kültürü tanıtıldı
Ermenihaber / 29 minutes ago

Ermeni dövüşçü Arman Tsarukyan’a Barcelona’dan hediye
Ermenihaber / 50 minutes ago

Թուրքիան մինչև 2035 թ. էներգետիկ ոլորտում կներդնի 180 մլրդ դոլար
Ermenihaber / 58 minutes ago

Hollanda Dışişleri Bakanı Ermenistan’a gelecek
Ermenihaber / 1 hour ago
Related coverage

Ընտրություններ՝ մեկ ուժի համար
ABC Media / 10 minutes ago

Դուրս կքշենք, համը հանեն․ Փաշինյանը պետք է սրանց հավաքի, նոր գնա ընտրության. Պուտինը տարածք է ուզում
Noyan Tapan TV / 11 minutes ago

Կառավարությունը քննարկել է հարկային համակարգի փոփոխությունները․ ի՞նչ է նախատեսվում
ArmLur / Zhoghovurd / 13 minutes ago

Սիմոնյանը Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը
ABC Media / 13 minutes ago