Կոտայքի մարզի դատախազության հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի օգոստոսի 21-ի վճռով բավարարվել է: Դատախազությունը պահանջել էր լուծել (դադարեցնել) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության (ներկայում՝ Շրջակա միջավայրի նախարարության) «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության և ՍՊ ընկերության միջև կնքված՝ Ջրվեժ համայնքում գտնվող՝ 5000 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը՝ պայմանագրով սահմանված պահանջները խախտելու հիմքով։ Օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա՝ 2026 թվականի հոկտեմբերի 19-ին Կադաստրի կոմիտեում կատարվել է վարձակալության իրավունքի դադարեցում. հողատարածքը վերադարձվել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տիրապետմանը: Օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի նաև 6.417.394 դրամ՝ որպես ՍՊ ընկերության պարտավորության (վարձավճարի) ընդհանուր գումար: –00—ՅՄ The post «Արգելոցապարկային համալիր»-ի տիրապետմանն է վերադարձվել Ջրվեժում գտնվող 5000 քմ մակերեսով հողատարածքը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Արգելոցապարկային համալիր»-ի տիրապետմանն է վերադարձվել Ջրվեժում գտնվող 5000 քմ մակերեսով հողատարածքը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»
24TV / 24News / 11 minutes ago

ԵԱԶԲ-ն գործընկերների հետ Հարավային Կովկասի երկրներում նոր ուղղակի ներդրումների հիմնադրամ կստեղծի
24TV / 24News / 19 minutes ago

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներ
24TV / 24News / 28 minutes ago

Արարատի նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանը մոտեցել է մեզ ու ասել՝ Քյարքի է, Տիգրանաշեն չի
24TV / 24News / 32 minutes ago
Related coverage

Պետությունը հայրենիքից առանձնացնելը վտանգավոր հետևանքներ կունենա. Լարիսա Ալավերդյան
Sputnik Armenia / 46 minutes ago

ՏԻՄ ընտրություններ. եզդիաբնակ Շամիրամի 30 տարվա համայնքապետը կշարունակի պաշտոնավարել
Public Radio of Armenia / 48 minutes ago

Տիգրանաշենի համայնքապետը սպառնացել է դատի տալ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչին
Aravot / 51 minutes ago

Խաղաղության ձգձգման «մեղավորը». Բայրամովի նոր մեղադրանքը Հայաստանին alphanewsroom
Alpha News / 1 hour ago