ՀՀ-ին պետք է ոչ այնքան պետականակենտրոն ընդդիմություն, որքան ՝ պետականակենտրոն իշխանություն։ Այս մասին գրում է Էդուարդ Շարմազանովը։ «Թե բա՝ «ՀՀ ոչ իշխանական պետականակենտրոն ուժերն պետք է ակտիվանան. մենք բնականաբար իրենց չենք կարող աջակցել, օգնել, բայց ոչ մի բանով չենք խանգարի: Շահագրգռված ենք, որ ՀՀ-ում ձևավորվի ընդդիմություն, որը գործում է ՀՀ-ի, ժողովրդի շահերի վրա հիմնվելով»։ Չենք խանգարի՞…այսինքն ընդունու՞մ եք, որ խանգարում եք այսօր ընդդիմությանը, իսկ ձեր սրտի «ապագա ընդդիմությանը» չեք խանգարի։ Փաստորեն, նիկոլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկոլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞։ Բա «ժողովրդավարության բաստիոն» էիք, ու՞ր մնաց ազատ մրցակցությունը ,հավասար հնարավորությունները։ Իսկ ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞, բա եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին ԵՄ «ժողովրդավարության ջատագովները»։ Ցինիզմը դարձել է բացահայտ ու նողկալի,իսկ այդ ժամանակ ՔՊ-ն փաստացի ձեռնամուխ է լինելու իր սրտի ընդդիմության ձեւավորմանը։ Ինչու՞,որպեսզի միասին հաշտ ու համերաշխ «ջան ասեն ու ջան լսեն»՝ պետությունը տանելով կանխատեսվող ադրբեջանացմա՞ն։ Մեր պետությանն ու ժողովրդին ոչ թե ընդդիմափոխություն է պետք, այլ՝ իշխանափոխություն։ Իսկ պետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն»։ —00—ՄԱ The post Եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին․ Շարմազանով appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին․ Շարմազանով
ՀՀ-ին պետք է ոչ այնքան պետականակենտրոն ընդդիմություն, որքան ՝ պետականակենտրոն ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Անհասկանալի է Շիրակի մարզպետի հրապարակման մեջ «Իվանների» մասին հիշատակումը․ ՌԴ դեսպանատուն
24TV / 24News / 13 minutes ago

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն արդարացման որոշում է կայացրել Մամիկոն Ասլանյանի նկատմամբ
24TV / 24News / 16 minutes ago

Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
24TV / 24News / 27 minutes ago

#ՀԻՄԱ. ՄԱԿ-Ի ԵՎ COP17-Ի ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԸՆԹԱՑՔԸ
24TV / 24News / 29 minutes ago
Related coverage

ԼՂ–ից տեղահանվածների բնակապահովման ծրագրում փոփոխություներ կլինեն. Թորոսյան
Sputnik Armenia / 15 minutes ago

Տիգրանաշենի խաղահրապարակը սարքելու համար իշխանությունը մեզ սպառնում է դատի տալ. Աշոտ Մարկոսյան
168 Jham / 25 minutes ago

Զիջումներին համաձայնվող ընդդիմություն է պետք իրենց. Աբրահամյան | Երկիրն այսօր 26․10.2026 | 18։00
Yerkir / 25 minutes ago

Վերաքննիչ դատարանն արդարացման որոշում է կայացրել Մամիկոն Ասլանյանի նկատմամբ
Sputnik Armenia / 26 minutes ago