ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը մասնակցած բոլոր 6 համայնքներում հաղթահարել է անցողիկ շեմը և ներկայացված կլինի ավագանու կազմերում։ Ամենաշատ ձայները ստացել է ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում (18,82%), իսկ ամենաքիչը` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում (4.81%)։ Այս մասին հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։Արձանագրվել են հետևյալ արդյունքները. • Մեղրի- 18,82%• Դիլիջան-16,24%• Արթիկ- 8,84%• Ջերմուկ- 7,20%• Գորիս- 6,41% («Ապրելու քվե» դաշինք)• Մարտունի-4,81% «Համայնքներում մեծ մասում «Ապրելու երկիրը» զգալիորեն գերազանցել է նախորդ ընտրություններում արձանագրված արդյունքները։ Թեև բուն քվեարկության գործընթացն անցավ ոչ լայնածավալ խախտումներով, սակայն ինչպես մեր թիմակիցների, այնպես էլ ընդդիմադիր այլ թեկնածուների նկատմամբ բռնաճնշումները, ապօրինի ձերբակալությունները, վարչական ռեսուրսի համատարած կիրառումը, այդ թվում՝ ընտրողների նկատմամբ ճնշումները ստեղծեցին ծայրահեղ անհավասար պայմաններ ընտրություններին մասնակից ուժերի համար»,– գրել է Թանդիլյանը։Նա նշել է, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ամենևին չեն արտահայտում քաղաքացիների իրական քաղաքական նախապատվությունները, և այս ընտրությունները ևս մեկ քայլ նահանջ են ժողովրդավարության սկզբունքներից։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25–ին ՏԻՄ ընտրություններ կայացան ՀՀ 21 համայնքում։ՏԻՄ ընտրությունների ընթացքում 54 ահազանգ է ստացվել ՆԳՆ–ում. քանի՞սն են դարձել հաղորդում
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Ապրելու երկիրը» մասնակցած բոլոր համայնքներում հաղթահարել է անցողիկ շեմը. Թանդիլյան
Ըստ Մանե Թանդիլյանի` ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ բռնաճնշումները, ապօրինի ձերբակալությունները ստեղծել էին ծայրահեղ անհավասար պայմաններ ընտրություններին մասնակից ուժերի համար։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Глава МИД Нидерландов перед визитом в Ереван провел переговоры в Баку
Sputnik Armenia / 16 minutes ago

Լևոն Տեր–Պետրոսյանը բուժզննման է ենթարկվել
Sputnik Armenia / 19 minutes ago

ՌԻԱ Նովոստին մեջբերումների թվով առաջատարն է ռուսական լրատվական գործակալությունների ցանկում
Sputnik Armenia / 20 minutes ago

Ջրվեժում գտնվող 5000 քմ հողատարածքը վերադարձվել է «Արգելոցապարկային համալիրին»
Sputnik Armenia / 28 minutes ago
Related coverage

«Արգելոցապարկային համալիր»-ի տիրապետմանն է վերադարձվել Ջրվեժում գտնվող 5000 քմ մակերեսով հողատարածքը
Aravot / 27 minutes ago

Archbishop Arshak can now visit hospitals located outside Vagharshapat; the court has granted the request.
Noyan Tapan TV / 40 minutes ago

Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
Factor.am / 46 minutes ago

Ամենօրյա պայքարը շարունակելու վճռականությունը և Հայաստանում «ժողովրդավարությունը թաղող ուժը»
5TV Armenia / 56 minutes ago