Իրանի Իսլամական Հանրապետութեան բանակը յայտարարել է Հորմոզգան նահանգի երկնքում ամերիկեան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին, որը նոյնականացւել է որպէս «Լուկաս» տիպի սարք։ Ինչպէս հաղորդում է «Pars Today»-ը՝ վկայակոչելով «Mehr» լրատւական գործակալութիւնը, բանակի հասարակայնութեան հետ կապերի բաժինը յայտնել է, որ կիրակի առաւօտեան երկրի հարաւարեւելեան շրջանում ԱԹՍ-ն յայտնաբերւել, թիրախաւորւել եւ ոչնչացւել է։ Գործողութիւնն իրականացւել է բանակի հակաօդային պաշտպանութեան համակարգերի կողմից, որոնք գործել են միասնական հակաօդային պաշտպանութեան ցանցի ղեկավարութեամբ։