Իսլամական խորհրդարանի նախագահն ընդգծեց, որ լայնածաւալ պատերազմի կամ սպանութիւնների սպառնալիքները չեն ստիպի Իրանին հրաժարւել իր իրաւունքներից՝ զգուշացնելով, որ երկրի տարածքային ամբողջականութեան դէմ ուղղւած ցանկացած ագրեսիա կարժանանայ աներեւակայելի պատասխանի։ «Pars Today»-ը՝ վկայակոչելով «Fars» լրատւական գործակալութեանը, հաղորդում է,որ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը մատնանշել է Իրանի դէմ առճակատման հարցում Միացեալ Նահանգների սխալ հաշւարկներին ընդգծելով , որ ամերիկացիներն իրենց սխալ որոշումների պատճառով յայտնւել են ճահճի մէջ եւ այժմ պէտք է ելք գտնեն այդ իրավիճակից դուրս գալու համար։ Բացի այդ, ընդգծելով Իրանի քաղաքական անկախութիւնը՝ նա յայտարարեց, որ Իսլամական Հանրապետութիւնն այլեւս Արեւելքի կամ Արեւմուտքի գաղութ չէ եւ ակտիւօրէն ձգտում է վերջ դնել տարածաշրջանում Միացեալ Նահանգների ներկայութեանն ու ազդեցութեանը։ Ղալիբաֆը յայտարարեց, որ երկրի անկախութիւնը եւ տարածքային ամբողջականութեան պաշտպանութիւնը ԻԻՀ քաղաքականութեան հիմնարար սկզբունքներն են։
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Politics
Ղալիբաֆ. Իրանի տարածքային ամբողջականութեան դէմ ցանկացած ագրեսիա կարժանանայ աներեւակայելի պատասխանի
Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from Alik
بارش باران و رعدوبرق در نقاط مختلف کشور
Alik / 1 hour ago
هشدار نسبت به روادیدهای جعلی برای عبور از ارمنستان به کشورهای ثالث
Alik / 1 hour ago
کارت سوخت جایگاهها محدود شد / تکلیف رانندگان در سفر چیست؟
Alik / 2 hours ago
سخنگوی دولت: با عزت، موضوع صلح را دنبال میکنیم / امیدواریم انتخابات بهمنماه برگزار شود
Alik / 2 hours ago
Related coverage
No related coverage from other sources yet.