«Հայաստանը և հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից, ովքեր 30 տարի շարունակ չեն կարողացել վերադառնալ իրենց հարազատ վայրեր»,- ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «Մշակույթի և մեդիայի հարցերով երկխոսության բաքվյան հարթակի» շրջանակում անցկացված «Խաղաղության լեզուն և պայքարն ապատեղեկատվության դեմ» նստաշրջանի ընթացքում։