Ես չեմ կարող մեկնաբանել եկեղեցիների ոչնչացման դէպքերը, քանի որ տեղեակ չեմ դրանց մասին։ Այս մասին, հոկտեմբերի 26-ին, Մատենադարանում Բնութեանը եւ մշակոյթին նւիրւած միջազգային հանդիպման շրջանակներում News.am-ի հետ զրոյցում նշեց ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան կենտրոնի (UNESCO World Heritage Centre) փոխտնօրէն Ջիոտի Հոսագրաhարը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ բազմաթիւ տեղեկութիւններ են տարածւում Արցախում հայկական եկեղեցիների ոչնչացման մասին, հայ հասարակութիւնը մտահոգւած է Արցախում հայկական մշակութային ժառանգութեան պահպանման հարցով, ինչպէ՞ս է ԻՒՆԵՍԿՕ-ն արձագանգում այս իրավիճակին։ Դիտարկմանը, որ բազմաթիւ տեղեկութիւններ կան վանդալիզմի դէպքերի վերաբերեալ, կենտրոնի փոխտնօրէնը ընդամէնը արձագանգեց. «Կը ներէք, ես պէտք է գնամ»։