2026 թվականի առաջին ինն ամիսներին Վրաստան է ներմուծվել ռեկորդային՝ 158 միլիոն ԱՄՆ դոլարի արևային վահանակ։ Սա 139 միլիոն դոլարով կամ 8,2 անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Արևային վահանակների ներմուծման կտրուկ աճը կապված է երկրում մի քանի խոշոր արևային էլեկտրակայանների կառուցման հետ։ Դրանցից ամենամեծը 73 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայանն է, որը կառուցվում է Մառնեուլիում՝ գերմանական Voltares Energy ընկերության մասնակցությամբ։ Նախագիծն այժմ ակտիվ մշակման փուլում է։ Իրականացման փուլում է նաև չինական արևային վահանակներ արտադրող Sungrow ընկերության վրացական դուստր ձեռնարկության՝ «Իտեկ Մառնեուլիի» 105 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայանի նախագիծը։ Էլեկտրակայանը կառուցվում է Յալղուջա գյուղում։ Բացի այդ, երկրում կառուցվում են նաև այլ փոքր արևային էլեկտրակայաններ, և նկատվում է բնակչության շրջանում սեփական տներում արևային վահանակներ տեղադրելու պահանջարկի աճ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վրաստան է ներմուծվել ռեկորդային՝ 158 միլիոն դոլարի արևային վահանակ

Comments
No comments yet — be the first to comment.
More from JNEWS

Ախալքալաքում նախատեսում են տեղադրել 15 մետրանոց տոնածառ
JNEWS / 40 minutes ago

Несмотря на ремонт, проблема ступеней моста остается нерешённой
JNEWS / 1 hour ago

В Ахалкалаки планируют установить 15-метровую рождественскую елку
JNEWS / 1 hour ago

Проект стоимостью 22,1 миллиарда евро, реализуемый через Грузию
JNEWS / 2 hours ago
Related coverage

Անձրևները խոչընդոտում են Ջավախեթիում կարտոֆիլի բերքահավաքին
AliQ Media / 2 hours ago

Կոբախիձեն Բուդապեշտում մասնակցել է Հունգարական հեղափոխության 70-ամյակի հոբելյանական միջոցառումներին
AliQ Media / 2 hours ago

Կայացել է Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների առաջին համատեղ հանդիպումը
AliQ Media / 2 hours ago

«Վրաստանն առանց Իվանիշվիլիի» խորագրով բողոքի ցույց` Թբիլիսիում
AliQ Media / 4 hours ago