Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում՝ 28/7-1 հողամաս հասցեում գտնվող՝ 0,04 հա մակերեսով հողատարածքը, օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի: Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Սիսիան համայնքի ղեկավարին՝ Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև 2015 թվականի հուլիսի 25-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Միջնորդագրի հիման վրա, Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,04 հա մակերեսով, 750 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը: Նշենք, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի «Մայիսի 28-ի» անվան զբոսայգին զբաղեցնում է 9595,68 քմ տարածք, որտեղ գտնվող հողատարածքները կառուցապատման իրավունքով կնքված պայմանագրերով հատկացվել են ֆիզիկական անձանց: Դատախազական ներգործության արդյունքում՝ նշված այգում գտնվող հողատարածքներից առ այսօր Սիսիան համայնքին վերադարձվել է 6411,48 քմ մակերեսով 13 հողատարածք: Դրանք են՝ 0,04 հա մակերեսով հողամասը, 0,0389 հա մակերեսով հողամասը , 0,0388 հա մակերեսով հողամասը , 0,03 հա մակերեսով հողամասը , 0,03 հա մակերեսով հողամասը , 0,05308 հա մակերեսով հողամասը , 0,0450 հա մակերեսով հողամասը , 0,05 հա մակերեսով հողամասը , 0,0451 համակերեսով հողամասը , 0,08 հա մակերեսով հողամասը , 0,02 համակերեսով հողամասը , 0,0402 հա մակերեսով հողամասը , 0,13 հա մակերեսով հողամասը : 5 հողատարածքները համայնքին վերադարձնելու աշխատանքներն ընթացքի մեջ են: The post Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքից համայնքին է վերադարձվել 13 հողամաս՝ ավելի քան 6400 քմ մակերեսով appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքից համայնքին է վերադարձվել 13 հողամաս՝ ավելի քան 6400 քմ մակերեսով

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված վարչական վերահսկողությունը վերացվել է
Infocom / 36 minutes ago
Ջրվեժի տներից մեկում հայտնաբերվել և ձերբակալվել է դատարանի շենքից փախուստի դիմած կալանավnրը
Infocom / 1 hour ago
Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը
Infocom / 1 hour ago
Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է | armenpress.am
Infocom / 1 hour ago
Related coverage

Դավթաշենի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել․ Shamshyan.com
ABC Media / 16 minutes ago
Արմավիրի դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է
Aravot / 1 hour ago

Ջրվեժ համայնքի տներից մեկում հայտնաբերել և ձերբակալել են հոկտեմբերի 26-ին դատարանի շենքից փախուստի դիմած կալանավnրին
168 Jham / 1 hour ago
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
Factor.am / 1 hour ago