Եթե եկեղեցում սպասավորներն աշխատում են, աշխատավարձ ստանո՞ւմ են, թե՞ չեն ստանում։ Իսկ ինչպե՞ս են ապրում։ Մի փոքր գյուղում ապրող ամուսնացած քահանան ինչպե՞ս է ապրում, ինչպե՞ս է հոգում իր ընտանիքի ծախսերը։ Չպե՞տք է գրանցված աշխատավարձ ստանա, որից եկամտահարկ կգանձվի։ Գույքահարկ պե՞տք է եկեղեցին վճարի, թե՞ ոչ։ Հարց է՝ կքննարկենք։ Եթե պետք է, կնշանակի՝ անշարժ գույքի ո՞ր տեսակների համար՝ հասարակական, արտադրական, գյուղատնտեսական նշանակության և այլն