Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, «Նոր կուսակցության» (Yeni Parti) կանանց թևի նախագահ Ասու Քայան բարձրաձայնել է բանտերում պահվող 12-18 տարեկան 266 աղջկա իրավունքների հարցը։ Քրեակատարողական համակարգի քաղաքացիական հասարակության միավորման (CİSST)՝ 2026 թ. հոկտեմբերի 1-ի տվյալներով՝ նրանցից 185-ը կալանավոր է, իսկ 81-ը՝ դատապարտյալ։ Քայան արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքից պահանջել է տեղեկություններ տրամադրել աղջիկների պահման պայմանների, կրթության և առողջապահական ծառայությունների հասանելիության, ընտանիքների հետ տեսակցությունների, ինչպես նաև բռնության և խտրական վերաբերմունքի հնարավոր դեպքերի մասին։ Նա նաև հետաքրքրվել է, թե քանի աղջիկ է կալանքի տակ 6 ամսից ավելի, 1 կամ 2 տարուց ավելի, և արդյոք դիտարկվել են կալանքի այլընտրանքային միջոցներ։ Պատգամավորն ընդգծել է նաև, որ փակ ռեժիմի բանտերում աղջիկներն ապրում են կանանց բանտերի մանկական բաժանմունքներում, իսկ հատուկ իրենց համար գործող դաստիարակչական հաստատությունը միայն մեկն է։ Քայան պահանջել է բացատրել, թե ինչ քայլեր են ձեռնարկվում երեխաների իրավունքները պաշտպանելու և ազատ արձակվելուց հետո նրանց աջակցելու համար։ Աղբյուր՝ kronos42.new The post Թուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկ appeared first on Ermeni haber ajansı .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկ
2026 թ. հոկտեմբերի 1-ի տվյալներով՝ նրանցից 185-ը կալանավոր է, իսկ 81-ը՝ դատապարտյալ։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber

Ararat Mirzoyan: Hacıyev’in açıklamaları barışa katkı sağlamıyor
Ermenihaber / 2 hours ago

Hollanda Dışişleri Bakanı Ermeni Soykırımı Anıtı’nı ziyaret etti
Ermenihaber / 3 hours ago

Թուրքիայի ամենահոգսաշատ նահանգը
Ermenihaber / 3 hours ago

Ürdün’ün Suriye’ye saldırısına ilişkin 2 farklı açıklamalar
Ermenihaber / 3 hours ago
Related coverage

Հողի ու ջրի միավորումից կփրկվի՞ Հայաստանի գյուղատնտեսությունը. արդյունավետ կառավարման ծարավ կա
5TV Armenia / 19 minutes ago

ՕՐՎԱ 7 ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
168 Jham / 21 minutes ago

Հոկտեմբերի 27-ից՝ 27 տարի անց. հարգանքի տուրք ԱԺ-ում՝ զուգորդված նախկին զինդատախազի բացահայտումներով
Shant News / 24 minutes ago

ՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպան
168 Jham / 28 minutes ago