ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերին 26-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով։ Այն հեղինակել են ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը։ Այս մասին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից։ Ծավալուն օրենսդրական փաթեթը զեկուցողը ներկայացրել է հիմնական կետերով։ Փաթեթի քննարկումը հոկտեմբերի 1-ին հետաձգվել էր լրամշակման նպատակով․ այն նախապես քննարկվել էր աշխատանքային հանդիպումների ընթացքում։ Նախագծերի լրամշակված փաթեթով առաջարկվում է վերացնել նախազգուշացումը որպես պաշտպանության միջոցի տեսակ՝ նկատի ունենալով, որ այն չի ենթադրում գործուն և արդյունավետ պաշտպանական միջոցառումների իրականացում, սահմանափակումների կիրառում, այլ ենթադրում է բռնություն գործադրած անձի նախազգուշացումը ոստիկանության ծառայողի կողմից։ Լրամշակված տարբերակով նախատեսվում է, որ նախազգուշացման փոխարեն կիրականացվի կանխարգելիչ հաշվառում բռնություն գործադրած անձի վերաբերյալ, և նա դուրս չի մնա ոստիկանության և իրավապահ մարմինների ուշադրությունից միայն այն պատճառով, որ նրա նկատմամբ նախազգուշացում չի կիրառվի։ Առաջարկվում է բռնություն գործադրած անձի կողմից ռեաբիլիտացիոն ծրագիր անցնելը դարձնել պարտադիր բոլոր պայմաններում, ոչ միայն պաշտպանական որոշման, այլ նաև անհետաձգելի միջամտության որոշման կայացման պարագայում։ Նախատեսվում է, որ անհետաձգելի միջամտության որոշումը կարող է կայացվել նաև այն դեպքում, երբ ընտանիքի անդամի, զուգընկերոջ, ընտանիքի նախկին անդամի կամ նախկին զուգընկերոջ նկատմամբ վերջին մեկ տարվա ընթացքում կիրառվել է մեկից ավելի անգամ բռնություն։ Հստակեցվում է, որ անհետաձգելի միջամտության որոշման բացակայությունը կամ դրա ուժի մեջ մտնելը չի բացառում պաշտպանական որոշման համար դիմելու հնարավորությունը։ Այս կետերից բացի լրամշակվել են փաթեթի շատ այլ դրույթներ։ Հեղինակների առաջարկով օրենսդրական փաթեթը համալրվել է երկու այլ նախագծերով։ Պատգամավոր Քնարիկ Հարությունյանը հետաքրքրվել է՝ ի՞նչ է փոխվելու բռնության ենթարկված որևէ անձի կյանքում այս օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում, ինչին ի պատասխան Զարուհի Բաթոյանը նշել է, որ պաշտպանական միջոցներից վերացվում է նախազգուշացման վերաբերյալ դրույթը՝ նկատի ունենալով դրա անարդյունավետությունը, խստացվում են ընտանեկան և կենցաղային բռնության համար սահմանված պատժի սահմանաչափերը, որոնք սահմանված են ՀՀ քրեական օրենսգրքով։ Նախագծով սահմանվում է, որ պետական մեկ միասնական թեժ գիծ կգործի, որի պարագայում շատ ավելի հեշտ կլինի օգնության դիմելու հնարավորությունը,- ասել է Զարուհի Բաթոյանը՝ հավելելով, որ այժմ գործում են մի քանի թեժ գծեր։ Ի պատասխան պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հարցի՝ Զարուհի Բաքոյանը տեղեկացրել է, որ 2020 թվականից ՀՀ Կառավարությունը ֆինանսավորում է երկու ապաստարանի։ Շուրջ 60 անձի համար պետական միջոցներ են հատկացվում։ Դրանք փակ տիպի ապաստարաններ են, որոնք ծառայություններ են մատուցում բռնության ենթարկված կանանց և նրանց խնամքի տակ գտնվող երեխաներին։ Մենք այս նախագծով սահմանում ենք, որ միայն կյանքին և առողջությանը վտանգ սպառնալու դեպքում տեղափոխություն ապաստարան լինի։ Այսինքն՝ դա չի կարող պարզապես ցանկությամբ լինել,- ասել է նախագծի համահեղինակը։ Նա հավելել է, որ ապաստարանների մասով աշխատանքները շարունակվում են՝ ՀԿ-ին պատվիրակելու միջոցով։ Մտքերի փոխանակության ընթացքում Զարուհի Բաթոյանը հայտնել է, որ ընտանեկան և կենցաղային բռնության դեմ ուղղված աշխատանքներին ձեռնամուխ է եղել դեռևս 2017 թվականից, երբ դեռ պատգամավոր չէր։ ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հարակից զեկույցում ընդգծել է օրենսդրական նախաձեռնության կարևորությունը՝ նշելով, որ ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից նախաձեռնվել է լայնածավալ արշավ՝ ընտանեկան բռնության մասով և օրենդրական նախաձեռնությունը մշակվել է այդ նախաձեռնության շրջանակում։ Կառավարությունը փորձել է հնարավորինս օժանդակել այս նախաձեռնությանը,- շնորհակալություն հայտնելով փաթեթի հեղինակներին՝ ասել է ՆԳ նախարարը։ Արփինե Սարգսյանը հայտնել է, որ Կառավարության կարծիքը փաթեթի վերաբերյալ դրական է, ներկայացված առաջարկները վերաբերել են փաթեթի կատարելագործմանը։ Մտքերի փոխանակության շրջանակում նախարարը հայտնել է, որ բռնության վերաբերյալ ցանկացած մեկ այլ անձ ևս կարող է հայտնել ոստիկանությանը։ Գործող օրենսդրությամբ բռնության մասին հաղորդում կարող է տալ միայն տուժած անձը։ Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Թագուհի Ղազարյանը դրական է գնահատել օրենսդրական նախաձեռնությունը, գործընկերներին հորդորել կողմ քվեարկել։ ԱԺ Հայաստան խմբակցությունն առաջարկել էր հետաձգել փաթեթը, որը հանձնաժողովը չի ընդունել։ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել լրամշակված օրենսդրական նախաձեռնությանը։ Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում,- ասված է հաղորդագրության մեջ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել ընտանեկան բռնության կանխարգելման նախագծին
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել լրամշակված օրենսդրական նախաձեռնությանը։ Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Ֆինլանդիայի նախագահն ու Նորվեգիայի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ
Hetq / 31 minutes ago

12 ժամ ջուր չի լինի Լոռու մարզի Այգեհատ և Օձուն գյուղերում
Hetq / 1 hour ago

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը մեղավոր է ճանաչվել դատավորին վիրավորելու համար
Hetq / 1 hour ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Աճառյան 1-ին փակուղում
Hetq / 2 hours ago
Related coverage

Իշխանությունից գնալը Նիկոլ Փաշինյանը չի որոշում, այլ Բրյուսելը.ՀՀ իշխանությանը 2 մլրդ դլոար է պետք
Pastinfo / 14 minutes ago

Говорить о влиянии разговора Путина со Стуббом и Стере на диалог в Абу-Даби рано — Песков
Sputnik Armenia / 15 minutes ago

Փաշինյանի իշխանությունները շարունակում են կուլ տալ Բաքվի վիրավորանքները I ԼՈՒՐԵՐ I 20:00
News.am / 18 minutes ago

ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
Factor.am / 19 minutes ago