Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երրորդ մրցումային օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի վերջին ներկայացուցիչները՝ Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ), որոնք դուրս եկան կիսաեզրափակիչ: Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն ու քառակի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը (63 կգ) կիսաեզրափակիչի ճանապարհին ոչ մի միավոր չտվեց մրցակիցներին՝ տանելով երեք հաղթանակ ժամանակից շուտ: Հայ ըմբիշը հաղթեց մոլդովացի Կորնելիու Ռուսուին (10:0), ղրղզ Աֆթանդիլ Տալաիբեկ Ուուլուին (8:0) և ուզբեկ Օզոդբեկ Խալիմբոևին (9:0): Աշխարհի առաջնության կրկնակի ու Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը (67 կգ) նույնպես պայքարը սկսեց որակավորման փուլից՝ 5:1 հաշվով հաղթելով Ֆրանսիան ներկայացնող հայ ըմբիշ Գագիկ Սնջոյանին: Երկրորդ գոտեմարտում Գալստյանը ժամանակից շուտ 10:0 հաշվով պարտության մատնեց մոլդովացի Վալենտին Պետրիչին, իսկ քառորդ եզրափակիչում 3:2 հաշվով առավելության հասավ նորվեգացի Հավարդ Յորգենսենի նկատմամբ: Երեկոյան մրցահերթում հայ ըմբիշը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ուզբեկ Այտյան Խալմախանովի հետ: Գևորգ Թադևոսյանը (87 կգ) որակավորման փուլում 6:3 հաշվով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Միլադ Ալիրզաևին, իսկ երկրորդ գոտեմարտում 4:1 հաշվով ուժեղ գտնվեց ղազախ Նուրսուլթան Տուրսինովից: Քառորդ եզրափակիչում Թադևոսյանը մրցեց Նորվեգիան ներկայացնող Էկսաուս Մուկուբուի հետ ու հաղթեց 10:4 հաշվով: Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել ամբողջական կազմով՝ 10 մասնակցով: Նորայր Հախոյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) պարտություն են կրել ու ավարտել ելույթներն առանց մեդալի: Դավիթ Եղիազարյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 21 minutes ago

Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
Factor.am / 33 minutes ago

ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
Factor.am / 42 minutes ago

«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Գևորգ Քոթանջյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Factor.am / 44 minutes ago
Related coverage

87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը քառորդ եզրափակչում 10-4 հաշվով հաղթեց Նորվեգիայի ներկայացուցչին
Shant News / 24 minutes ago

Հայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալով
168 Jham / 1 hour ago

Հայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալով
24TV / 24News / 1 hour ago

Առնո Ավետիսյանը՝ Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր
Alpha News / 1 hour ago