Մարիամ Հովեյանը խոսեց ՏԻՄ ընտրությունների մասին՝ որպես ժողովրդավարական զարգացման ցուցիչ։ Ի թիվս այլնի՝ նա ընդգծեց, որ 10 մարզերի 21 համայնքներում ընտրություններ են, և դրանց գերակշռող մասում 3-ից պակաս ուժ է մասնակցում։ Մարիամ Հովեյանն ընդգծեց, որ 5 համայնքներում առաջադրվել էր 1-ական քաղաքական ուժ, ինչը նշանակում է, որ այդ համայնքներում ընտրությունները մրցակցային չեն։