«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել իշխանական և ընդդիմադիր պատգամավորների անցած ուղին ու ունեցվածքը՝ հանրությանը ներկայացնելով պաշտոնյաների հայտարարագրերում առկա տվյալները։ Այս անգամ ուսումնասիրել ենք Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Երեմյանի՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացրած հայտարարագիրը։ Երեմյանը հայտնի է ոչ միայն որպես կրթական ոլորտի ներկայացուցիչ, այլև Նիկոլ Փաշինյանին հրապարակային աջակցությամբ և ընդդիմության հասցեին հնչեցրած կոշտ քննադատությամբ։ Ռուզաննա Երեմյանը մինչև պատգամավորական մանդատ ստանձնելը ղեկավարել է Երևանի «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրը։ 2022 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից արժանացել է «Տարվա լավագույն տնօրեն» մրցանակին։ 2026 թվականի օգոստոսի 2-ից նա Ազգային ժողովի պատգամավոր է։ Սակայն Երեմյանի անունը հանրային քննարկումներում հայտնվել է նաև քաղաքական հայտարարությունների պատճառով։ Նա սոցիալական ցանցերում պարբերաբար քննադատել է ընդդիմադիր ուժերին։ 2026 թվականի ապրիլին «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր ՔՊ նախընտրական ցուցակում նրա ընդգրկմանը՝ նշելով, որ կրթահամալիրի տնօրեն լինելու տարիներին Երեմյանի հրապարակային գործունեությունը հաճախ դուրս էր գալիս զուտ կրթական թեմաների շրջանակից և տեղափոխվում քաղաքական դաշտ։ Երեմյանը քննադատել է նաև Գյումրիի ՏԻՄ ընտրություններից հետո ձևավորված քաղաքական իրավիճակը։ Մասնավորապես, նա դժգոհություն էր հայտնել ընտրությունների արդյունքներից և հայտարարել, որ գյումրեցիները «սխալ ընտրություն են կատարել»՝ քննադատելով Վարդան Ղուկասյանի ընտրությունը։ Այս հայտարարությունները ևս նրա քաղաքական ակտիվության մասին քննարկումների առիթ են դարձել։ Նրա հրապարակային հայտարարությունների մյուս թեման Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն էր։ 2025 թվականի հուլիսին Երեմյանը հայտարարել էր, որ պատրաստ է աջակցել Նիկոլ Փաշինյանին Վեհարանի շուրջ ծավալված գործընթացում։ Նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ հայտարարելով, որ իր համոզմունքներից ելնելով՝ աջակցում է վարչապետին։ Երեմյանը նաև պնդել էր, որ որպես մանկավարժ՝ պարտավոր է դիրքորոշում ունենալ այդ հարցում։ Հատկանշական է, որ այդ ընթացքում նա շարունակում էր ղեկավարել պետական կրթական հաստատություն։ Լրատվամիջոցներում բարձրացվել էր հարցը, թե արդյոք դպրոցի տնօրենի քաղաքական ակտիվությունը համատեղելի է կրթական հաստատության ղեկավարի՝ քաղաքական զսպվածություն պահպանելու պարտավորության հետ։ Երեմյանն իր հերթին հայտարարել է, որ իր ղեկավարած դպրոցում քաղաքականություն չի եղել, և այնտեղ եղել է միայն «կրթական քաղաքականություն»։ Այսպիսով՝ Երեմյանի քաղաքական դիրքորոշումների շուրջ քննարկումները վերաբերում էին ոչ միայն նրա՝ ՔՊ ցուցակում ընդգրկվելուն, այլև այն հանգամանքին, որ քաղաքական հայտարարություններն անում էր դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ։ Ի՞նչ ունեցվածք ունի Ռուզաննա Երեմյանը Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացրած հայտարարագրում Երեմյանը նշել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող՝ բազմաբնակարան բնակելի շենքում անշարժ գույք։ Այն ձեռք է բերվել 2002 թվականի փետրվարի 22-ին՝ գնման եղանակով։ Գույքի նկատմամբ իրավունքի տեսակը համատեղ սեփականությունն է։ Տրանսպորտային միջոց Երեմյանը հայտարարագրել է 2002 թվականի արտադրության OPEL մակնիշի մարդատար ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2025 թվականի սեպտեմբերի 30-ին։ Դրամական միջոցներ Հայտարարագրի համաձայն՝ նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 5,211 դրամ և 3 մլն 317 հազար դրամ։ Բանկային ավանդը կազմել է 220 հազար դրամ։ Կանխիկ միջոցների տեսքով նա հայտարարագրել է 3 մլն դրամ և 2,200 ԱՄՆ դոլար։ Եկամուտներ Հայտարարագրի ձևաթղթում ներկայացված եկամուտների ընդհանուր գումարը կազմել է 43 մլն 638 հազար 902.9 դրամ։ Այդ թվում՝ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրից ստացած աշխատավարձը կազմել է 2 մլն 851 հազար 301 դրամ։ Հայտարարագրում որպես ստացված փոխառություններ՝ վարկեր, նշված են նաև «ԱյԴի Բանկից» ստացված 10 մլն դրամը և «Ամերիաբանկից» ստացված 30 մլն 500 հազար դրամը։ «ԱյԴի Բանկից» ստացված տոկոսների կամ փոխհատուցման գումարը կազմել է 9,117.9 դրամ, իսկ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված եկամտային հարկի վերադարձը՝ 278 հազար 484 դրամ։ Վարկային պարտավորություններ Հայտարարագրում նշված վարկային պարտավորությունների ընդհանուր մնացորդը կազմել է 40 մլն 222 հազար 862.1 դրամ։ Դրանցից մեկը կազմել է 9 մլն 870 հազար 659 դրամ, մյուսը՝ 30 մլն 352 հազար 203.1 դրամ։ Երկրորդ վարկի նպատակը նշված է որպես սեփական տան ձեռքբերում։ Այսպիսին է Ռուզաննա Երեմյանի՝ պատգամավորի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացված հայտարարագրում արտացոլված գույքի, դրամական միջոցների, եկամուտների և պարտավորությունների պատկերը։ Սոնա Գրիգորյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Ռուզաննա Երեմյանը․ ինչո՞վ էր հայտնի դպրոցի նախկին տնօրենը
Անդրադարձ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քննիչ հանձնաժողովը վերջում Կաթողիկոսի հեռացման հա՞րց է «դրել». հարց՝ Եղոյանին
ArmLur / Zhoghovurd / 8 minutes ago

Քննիչ հանձնաժողովը վերջում Կաթողիկոսի հեռացման հա՞րց է «դրել». հարց՝ Եղոյանին
ArmLur / Zhoghovurd / 9 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կաթողիկոսի դուստր ունենալն անձնական հա՞րց չէ քննելու համար․ հարց՝ Արման Եղոյանին
ArmLur / Zhoghovurd / 16 minutes ago

Կաթողիկոսի դուստր ունենալն անձնական հա՞րց չէ քննելու համար․ հարց՝ Արման Եղոյանին
ArmLur / Zhoghovurd / 16 minutes ago
Related coverage

Մեր եկեղեցու մասին տեղեկություններ, առաջարկներ ունեցող քաղաքացիները թող գրեն մեզ. Արման Եղոյան
168 Jham / 5 minutes ago

«Ինչպես ՏԻՄ, այնպես էլ համապետական ընտրություններում մենք տեսանք անփոփոխ ձեռագիր՝ քրեական գործիքակազմ, պատվիրված գործեր, վարչական ռեսուրսի անխնա կիրառում, ըստ էության, ահաբեկման մթնոլորտ». Մարիաննա Ղահրամանյան
Aravot / 8 minutes ago

Առաջարկվում է ավելի ծանր պատիժներ սահմանել ընտանեկան բռնության մասին օրենքով
PanArmenian / 8 minutes ago

Աշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան
Azg / 8 minutes ago