ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին պատրաստում են պլանային վիրահատության։ Ֆեյսբուքյան էջում այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Հոկտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզում` Երևան-Գյումրի ավտոճանապարհին, բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը, բախման հետևանքով 2 մարդ մահացել է, 5-ը` վնասվածքներ ստացել։ Ավելի ուշ պարզվեց, որ մահացածները ամուսիններ են, իսկ տուժածները` նրանց երեխաները, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ինը` միջին ծանրության։ Հոկտեմբերի 25-ին երեխաներից մեկը` 6 տարեկան տղան, մահացավ։Նա քաղաքացիներին հորդորել է երեխաներին ըստ տարիքի նստեցնել մանկական նստատեղերում (carseat), ավելի մեծ տարիքում էլ պատշաճ ամրակապել, առջևի նստարանին չնստեցնել։Հիշեցնենք, որ ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների՝ մահացել է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցում» գտնվող 2 երեխայից մեկը։ Երեխաներից 3-ն էլ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում են։Ըստ լրատվամիջոցների` վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին։ Կինը` 36-ամյա Իզաբելլա Վարդանյանը, 2 երեխաների հետ գնացել էր Գյումրի` մոր մահվան քառասունքին, մի քանի օրից էլ ամուսինը` 37-ամյա Մխիթար Նազարյանը, 3 երեխաների հետ մեկնել էր Գյումրի, ու միասին Եղվարդ էին վերադառնում։