Ֆրանսիայի իշխանությունները, կախված բողոքի ցույցերի հետ կապված իրավիճակից, կշարունակեն խոշոր քաղաքների առանձին շրջաններում պարետային ժամ սահմանել, ինչպես դա արվում էր մինչև հոկտեմբերի 24-ի ցույցերը։ «Արմենպրես» -ի փոխանցմամբ, այս մասին BFMTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։ «Առաջիկա օրերին իրավիճակը էապես չի փոխվի։ Պարետային ժամը, բնականաբար, կսահմանվի», – ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ իրավիճակը կգնահատվի՝ հաշվի առնելով յուրաքանչյուր առանձին շրջանում հասարակական կարգի խախտման ռիսկերը։ Հոկտեմբերի 24-ին Ֆրանսիայի ողջ տարածքում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր՝ արհմիությունների և ուսանողական շարժումների մասնակցությամբ։ Հոկտեմբերի 17-ի անկարգություններից հետո երկրի ներքին գործերի նախարարությունը խոստացել էր հասարակական կարգի պահպանության մեջ ներգրավված ոստիկանների և ժանդարմների թիվը 10 հազարից հասցնել 70 հազարի։ Բազմաթիվ քաղաքներում իշխանություններն արգելել էին փողոցային հավաքները և պարետային ժամ սահմանել։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 24-ի ցույցերին մասնակցել է 410 հազար մարդ, մինչդեռ Աշխատանքի համընդհանուր համադաշնությունը (CGT) մասնակիցների թիվը գնահատել է 800 հազար։ —00—ԼԱ The post Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Թրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումը
24TV / 24News / 11 minutes ago

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
24TV / 24News / 19 minutes ago

ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան
24TV / 24News / 27 minutes ago

ԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել
24TV / 24News / 34 minutes ago
Related coverage

Հոկտեմբերի 28-ի եղանակային կանխատեսումները
Public Television of Armenia — 1Lurer / 12 minutes ago

Փաշինյանը շանտաժի է ենթարկում ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան
5TV Armenia / 12 minutes ago

Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան
Factor.am / 12 minutes ago

ԱՌ ԱՅՍՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ՝ ՄԱՐԵՐԻ, ԹՈՒՐՔԵՐԻ ԹԵ՞ ԱՂՎԱՆՆԵՐԻ ՀԵՏՆՈՐԴՆԵՐՆ ԵՆ․ ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆ
168 Jham / 12 minutes ago