Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի Կանաչ գոտում կազմակերպված երկու պանելային քննարկումների՝ նվիրված բնության պահպանության գործում բիզնեսի պատասխանատվությանը և կապի ենթակառուցվածքների նշանակությանը։ Ucom-ը` FPWC-ի հետ ռազմավարական գործընկերության շրջանակում, միացել է COP17-ին՝ համատեղ տաղավարում ներկայացնելով բնության պահպանության, վերականգնվող էներգիայի և տեխնոլոգիական լուծումների ոլորտում տարիների ընթացքում իրականացված աշխատանքերն ու նոր նախաձեռնությունները։ Անտեսանելի մատակարարը․ բիզնեսը, կենսաբազմազանությունը և բնության չգնահատված ներդրումը թեմայով քննարկման առանցքում տնտեսության կախվածությունն էր բնական ռեսուրսներից և էկոհամակարգերից։ Մասնակիցներն անդրադարձել են այն հարցին, թե ինչպես են բնության կորուստն ու կլիմայական փոփոխություններն ազդում տարբեր ոլորտների ընկերությունների գործունեության վրա, և ինչու պետք է բնության պահպանությունը դառնա բիզնեսի երկարաժամկետ որոշումների մաս։ Քննարկմանը Ռալֆ Յիրիկյանի հետ մասնակցել են FPWC-ի հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, Մառան գինեգործարանի գլխավոր գինեգործ Ֆրունզ Հարությունյանը և Puro Fairtrade Coffee ապրանքանիշի ստեղծող, Miko Group-ի խորհրդատու Էնդի Օրչարդը։ Ucom-ի մասնակցությամբ ներկայացվել է նաև հեռահաղորդակցության ոլորտի կապը բնական միջավայրի հետ՝ էներգիայի օգտագործումից ու ենթակառուցվածքների աշխատանքից մինչև ընկերության բնապահպանական ազդեցությունը նվազեցնելու քայլերը։ Բնապահպանական պատասխանատվության շրջանակում Ucom-ը նաև գնահատել է իր գլխավոր գրասենյակի գործունեությունից առաջացող ջերմոցային գազերի արտանետումները և մշակել մինչև 2036 թվականը նախատեսված՝ դրանց նվազեցման ճանապարհային քարտեզ։ Այս աշխատանքը հնարավորություն է տալիս չափելի դարձնել ընկերության բնապահպանական ազդեցությունը և պլանավորել էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը։ Բիզնեսի երկարաժամկետ զարգացումն անմիջականորեն կապված է այն միջավայրի հետ, որտեղ մենք ապրում և աշխատում ենք։ Ուստի բնության պահպանությունը պետք է իր տեղն ունենա ընկերությունների որոշումներում և ներդրումներում։ Ucom-ում մենք կարևորում ենք տեխնոլոգիական առաջընթացը Հայաստանի կայուն զարգացմանը ծառայեցնելը։ FPWC-ի հետ մեր երկարամյա գործընկերությունն այս մոտեցման գործնական արտահայտությունն է։ Համոզված եմ՝ համատեղ պատասխանատվությամբ և հետևողական աշխատանքով կարող ենք ավելի մեծ արդյունքի հասնել՝ նպաստելով մեր երկրի բնության պահպանությանն ու համայնքների բարեկեցությանը, - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Կապը՝ որպես բնության պահպանության ենթակառուցվածք․ ո՞վ է վճարում այնտեղ կապ ապահովելու համար, որտեղ բաժանորդներ չկան թեմայով երկրորդ պանելն անդրադարձել է հեռավոր պահպանվող տարածքներում հուսալի կապի ապահովմանը։ Քննարկման կենտրոնում եղել են տեսախցիկների և սենսորների տվյալների փոխանցումը, հրդեհների մասին վաղ ահազանգումը, բնապահպանական մշտադիտարկումն ու տարածքների պահպանությունն իրականացնող աշխատակիցների անվտանգությունը։ Այս պանելին մասնակցել են նաև FPWC-ի հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, Connected Conservation Foundation-ի գործադիր տնօրեն Սոֆի Մաքսվելը և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Արմեն Հունանյանը։ Մասնակիցները դիտարկել են, թե ինչպես կարող են բիզնեսի, բնապահպանական կազմակերպությունների և կարգավորող մարմինների համագործակցությունն ու ֆինանսավորման երկարաժամկետ մոտեցումները նպաստել բնապահպանական արժեք ունեցող տարածքներում կապի հասանելիությանը։ Ucom-ի և FPWC-ի երկարամյա համագործակցության շրջանակում համայնքներում տեղադրվում են արևային կայաններ, իսկ բնության պահպանության համար կիրառվող ջերմատեսիլ և վայրի կենդանիների ու թռչունների դիտարկման տեսախցիկներն ապահովվում են ինտերնետ կապով։ Այս լուծումներն օգնում են հետևել կենսաբազմազանությանը, ժամանակին հայտնաբերել հրդեհների վտանգը և ավելի արդյունավետ կազմակերպել տարածքների պահպանությունը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում
Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային օրակարգը
A1plus / 59 minutes ago

Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
A1plus / 1 hour ago

ԵՄ պատվիրակությունը շնորհակալություն է հայտնում «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգի համար
A1plus / 1 hour ago
Կալանավորվել է Միկոյան 64-ի հողատարածքի վիճահարույց վաճառքի հետ կապվող գործարարը
A1plus / 2 hours ago
Related coverage

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը
1in.am / 33 minutes ago

Նոր Սահմանադրության շուրջ կոնսենսուս դժվար թե լինի․ զրույց Դանիել Իոաննիսյանի հետ
Shant News / 2 hours ago

Կոպիտ սխալներ՝ 5-րդ դասարանի տեխնոլոգիայի դասագրքում. մասնագետներն ահազանգում են
News.am / 2 hours ago

Շուտով «մտքի ոստիկանություն» կբերեն՝ վերահսկեն բոլորին. գիտնականները պետք է մեկ շատ կարևոր բան հասկանան. Ատոմ Մխիթարյան
168 Jham / 3 hours ago