Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում՝ 28/7-1 հողամաս հասցեում գտնվող՝ 0,04 հա մակերեսով հողատարածքը, օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի: Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Սիսիան համայնքի ղեկավարին՝ Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև 2015 թվականի հուլիսի 25-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Միջնորդագրի հիման վրա, Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,04 հա մակերեսով, 750 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը: Նշենք, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի «Մայիսի 28-ի» անվան զբոսայգին զբաղեցնում է 9595,68 քմ տարածք, որտեղ գտնվող հողատարածքները կառուցապատման իրավունքով կնքված պայմանագրերով հատկացվել են ֆիզիկական անձանց: Դատախազական ներգործության արդյունքում՝ նշված այգում գտնվող հողատարածքներից առ այսօր Սիսիան համայնքին վերադարձվել է 6411,48 քմ մակերեսով 13 հողատարածք: Դրանք են՝ 1. 0,04 հա մակերեսով հողամասը, 2. 0,0389 հա մակերեսովհողամասը, 3. 0,0388 հա մակերեսովհողամասը, 4. 0,03 հա մակերեսով հողամասը, 5. 0,03 հա մակերեսով հողամասը, 6. 0,05308 հա մակերեսովհողամասը, 7. 0,0450 հա մակերեսովհողամասը, 8. 0,05 համակերեսովհողամասը, 9. 0,0451 հա մակերեսովհողամասը, 10. 0,08 համակերեսով հողամասը, 11. 0,02 հա մակերեսով հողամասը, 12. 0,0402 համակերեսով հողամասը, 13. 0,13 համակերեսով հողամասը: 5 հողատարածքները համայնքին վերադարձնելու աշխատանքներն ընթացքի մեջ են: —00—ՄԱ The post Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող13-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող13-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Թրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումը
24TV / 24News / 9 minutes ago

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
24TV / 24News / 17 minutes ago

ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան
24TV / 24News / 25 minutes ago

ԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել
24TV / 24News / 31 minutes ago
Related coverage

Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել է
168 Jham / 1 hour ago

Կալանքը վախենալու չէ, բոլորս երիտասարդ ենք, պատրաստ ենք պայքարել մեր հայրենիքի համար. Կարապետյան
Hraparak / 3 hours ago

«Ուժեղ Հայաստանը» 8 ամիս է քաղաքական դաշտում. պատրաստ ենք հայրենիքի համար գնալ ամեն ինչի. Կարապետյան
News.am / 3 hours ago

Առանց Քոչարյանի ու Կարապետյանի. Փաշինյանի նպատակաը
Alpha News / 3 hours ago