Նման հարց օբյեկտիվորեն բոլորիս մոտ կարող է առաջանալ։ Բայց եթե մասնագիտական առումով անդրադառնամ հարցադրմանը, պատասխանս կլինի հետևյալը՝ ճիշտ չէ համադրել հիմիկվա 1000 դրամանոց անձնագրերն առաջարկվող նոր անձնագրերի հետ, որովհետև դրանք որևէ աղերս միմյանց հետ բովանդակային առումով չունեն․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ քաղաքացին պետք է 28․650 դրամ վճարի նոր կենսաչափական անձնագրերի համար։ Ճիշտ կլինի գինը համեմատել նախկինում բիոմետրիկ փաստաթղթերի հետ, 25․ 000 դրամով է վաճառքը եղել Հայաստանի Հանրապետությունում, և այս պայմաններում նոր առաջարկը 28․650 դրամ է, այո՛, բայց պիտի նաև ընդունենք, որ այն 25․000 դրամ առաջարկը, որ տարիներ շարունակ մեր քաղաքացիներն ունեցել են և սպասարկվել են այդ առաջարկով, որևէ աղերս չունի բիոմետրիկ համակարգի հետ։ Եվ եթե նույնիսկ դուք փորձեք ձեր այդ հին, կապույտ բիոմետրիկ անձնագրով e-gate համակարգերով տարբեր երկրներում անցնել, կնկատեք, որ չի սպասարկում ուղղակի այդ փաստաթուղթն այդ համակարգերով, որովհետև այն էֆեկտը, որ ունի բիոմետրիկ համակարգը, այսինքն՝ իր մեջ պարունակող չիպը, որը հանրային նշանակության բանալի է, որը պիտի փոխանցվի, փոխանակվի Քաղավիացիայի միջազգային կոմիտեի հետ, տարբեր երկրներ պիտի ունենան և ճանաչեն քո անձնագիրը, որևէ նման պրոցես չի իրականացվել։ Եվ ես ցավով եմ նշում, որ մեր քաղաքացիները 25․000 դրամ տարիներ շարունակ վճարել են այնպիսի փաստաթղթի համար, որը հավասարազոր է այսօրվա վճարվող 1000 դրամանոց կապույտ անձնագրի համար ։ Հիմա, այս պայմաններում, ըստ նախարարի, իրենք առաջարկում են անվտանգային բարձր նշաձող ունեցող բիոմետրիկ համակարգ, որը նաև վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կարևոր բաղադրիչ է, և մեր քաղաքացիներին կտա նորանոր հնարավորություններ՝ թե՛ թվային տարբեր ծառայություններից օգտվելու, թե՛ e-gate համակարգից օգտվելու․ Եվ մենք երբ նշել ենք 28.650 դրամ գինը, զրո դրամ ենք ավելացրել, նույնիսկ զրո լումա ենք ավելացրել որպես պետական շահույթ, այսինքն՝ սա այն գինն է, որն առաջարկել է մասնավոր գործընկերը բաց թափանցիկ մրցութային պայմաններով ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ինչո՞ւ պետք է քաղաքացին 28․650 դրամ վճարի նոր կենսաչափական անձնագրերի համար․ հարց՝ ՆԳ նախարարին

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր #abcmedia #abcլուրեր
ABC Media / 55 minutes ago

Սամվել Կարապետյանը` արտահերթ ընտրության մասին #abcmedia #comics
ABC Media / 55 minutes ago

Բաքվի ուզած ճանապարհը․ Հայաստանի բաժինը ո՞րն է
ABC Media / 1 hour ago

Չինարիում հարևանը հայտնաբերել է 54-ամյա հարևանի դին՝ կախված․ ի՞նչ են պատմում գյուղում
ABC Media / 1 hour ago
Related coverage

ՀՀ ընտրություններին ընդառաջ՝ հայկական տեղեկատվական դաշտը թիրախավորվել է ՌԴ-ի հետ կապ ունեցող պետական կառույցների կողմից․ զեկույց
Factor.am / 11 minutes ago

ԱԺ նիստեր. ՈՒՂԻՂ
Alpha News / 12 minutes ago

Ապահովելու ենք այնպիսի արդյունք, որ ՔՊ-ն հաղթանակ չունենա. Նարեկ Կարապետյան
Alpha News / 14 minutes ago

Շատ բովանդակալից էր․ Կրեմլը՝ Ստուբի ու Ստյորեի հետ Պուտինի զրույցի մասին
Sputnik Armenia / 17 minutes ago