Հոկտեմբերի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենին։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, հանդիպման ընթացքում Ալիևը դրական է գնահատել Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխոֆի հետ անցյալ տարի Կոպենհագենում կայացած հանդիպումը՝ նշելով, որ կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության հեռանկարների շուրջ։ Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ Նիդեռլանդների արտգործնախարարի այցը հաջող կլինի՝ այն գնահատելով քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցությունը քննարկելու լավ հնարավորություն։ Թոմ Բերենդսենն իր հերթին նշել է, որ Նիդեռլանդների վարչապետից դրական ազդակներ է ստացել երկկողմ համագործակցության զարգացման վերաբերյալ՝ ընդգծելով հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները։ Նիդեռլանդների արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Մերձավոր Արևելքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Ադրբեջանի տարածքով Նիդեռլանդների քաղաքացիների, այդ թվում՝ Թեհրանում երկրի դեսպանի և դեսպանատան աշխատակիցների տարհանմանն աջակցելու համար։ Բերենդսենը նաև ընդգծել է, որ Նիդեռլանդներում բարձր են գնահատում Իլհամ Ալիևի անձնական դերը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում՝ նշելով, որ դա կարևոր է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպայի համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, առևտրատնտեսական կապերի ընդլայնման և փոխադարձ այցերի, այդ թվում՝ գործարար պատվիրակությունների այցերի կազմակերպման հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև տրանսպորտի, լոգիստիկայի, Բաքվի միջազգային ծովային առևտրային նավահանգստի գործունեության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հնարավորություններին։ Ընդգծվել է, որ Նիդեռլանդների առաջավոր փորձը գյուղատնտեսության ոլորտում կարող է նպաստել երկու երկրների համագործակցության ընդլայնմանը։ —00—ԼԱ The post Նիդեռլանդների ԱԳ նախարարը կարևորել է Ալիևի դերը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նիդեռլանդների ԱԳ նախարարը կարևորել է Ալիևի դերը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ին
24TV / 24News / 21 minutes ago

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել
24TV / 24News / 24 minutes ago

Մելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասին
24TV / 24News / 36 minutes ago

Նոր ճգնաժամ է սկսվում, Փաշինյանն ու Պուտինը անզիջում գնում են պայքարի մինչև նոյեմբերի 30
24TV / 24News / 47 minutes ago
Related coverage

Մելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասին
168 Jham / 15 minutes ago

Армения между ЕАЭС и ЕС: цена выбора
ABC Media / 17 minutes ago

Ամենաէականը, որ եղել է Թրամփի ուղու հարցում
Aravot / 17 minutes ago

Պատրաստ ենք վերականգնել գազի մատակարարումը եվրոպական երկրներ. Նովակ
Public Television of Armenia — 1Lurer / 17 minutes ago