Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ Միացյալ Նահանգների վիզայի տրամադրումից հետո ստուգումների գործընթացը չի ավարտվում։ Ամերիկյան կողմը շարունակաբար հետևում է վիզա ստացած անձանց գործունեությանը՝ համոզվելու, որ նրանք խստորեն պահպանում են ԱՄՆ օրենքներն ու ներգաղթային կանոնները։ Ինչու է դա կարևոր. ԱՄՆ իշխանությունները ակտիվ պայքար են մղում վիզային խարդախությունների և անօրինական ներգաղթի դեմ։ Կանոնները չարաշահող անձանց վիզաներն անհապաղ չեղարկվելու են, իսկ վիզայի հետ կապված խարդախություն կատարած անձինք ընդմիշտ կզրկվեն հետագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից։ ԱՄՆ դեսպանության հայտարարության առանցքային կետերը. Շարունակական մոնիթորինգ. Վիզա ստանալուց հետո քաղաքացիների գործողությունները գտնվում են մշտական վերահսկողության տակ։ Չեղարկման ռիսկ. Ներգաղթային կանոններն ու օրենքները չարաշահող անձանց վիզաները ենթակա են չեղարկման։ Պատիժ խարդախության համար. Վիզայի դիմման կամ ստացման ընթացքում խարդախություն թույլ տված անձինք հետագայում ցմահ կզրկվեն ԱՄՆ մուտքի վիզա ստանալու հնարավորությունից։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ո՞ր դեպքում կարող են չեղարկել ԱՄՆ վիզան. զգուշացում դեսպանությունից
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ Միացյալ Նահանգների վիզայի տրամադրումից հետո ստուգումների գործընթացը չի ավարտվում։ Ամերիկյան կողմը շարունակաբար հետևում է վիզա ստացած անձանց գործունեությանը՝ համոզվելու, որ նրանք խստորեն պահպանում են ԱՄՆ օրենքներն ու ներգաղթային կանոնները։Ինչու է դա կարևոր. ԱՄՆ իշխանությունները ակտիվ պայքար են մղում վիզային խարդախություն...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

Զենքի վերահսկողության խստացում․ արդյոք գործող օրենքը բավարար չէ
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

Հայաստանին ֆինանսական աջակցություն կտրամադրվի անհետ կորածների որոնման համար
Armenian Business News (ABNews) / 3 hours ago

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 2026 Թ․
Armenian Business News (ABNews) / 4 hours ago

Հոկտեմբերի 27-ի կարևոր լուրերը
Armenian Business News (ABNews) / 4 hours ago
Related coverage

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները Իտալիայում քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդումը
Hetq / 50 minutes ago

Ոչ նախկինների, ոչ էլ ռուս օլիգարխի միջոցով չեն հասնի իրենց ուզածին
Noyan Tapan TV / 52 minutes ago

Արտահերթ ընտրությունները կապված են արտաքին ճնշումների հետ
Noyan Tapan TV / 52 minutes ago

Ադրբեջանը համաձայնում է TRIPP-ին, բայց զուգահեռ պատրաստում է պլան Բ-ն
Noyan Tapan TV / 52 minutes ago