ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արտենի բնակավայրի թիվ 1 դպրոցի ճակատային հատվածից Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս մասին հայտարարություն է տարածել Արտենիի միջնակարգ դպրոցը։Ավելի վաղ shamshyan.com–ը գրել էր, որ դպրոցի ճակատային հատվածից ապամոնտաժվել է զորավար Անդրանիկի նկարը։ Նշվում էր, որ գյուղացիները մի քանի օր հերթապահություն են իրականացրել դպրոցի մոտ, որպեսզի թույլ չտան հեռացնել նկարը, սակայն հոկտեմբերի 23-ին խճանկարն ապամոնտաժվել է հատուկ տեխնիկայի միջոցով։Շեշտվում է, որ հետագայում այդ տարածքի բարեկարգման ավարտից հետո պատկերը կտեղադրվի հանրության համար տեսանելի հատվածում։Նշենք, որ ավելի վաղ հանրային մեծ վրդովմունք էր առաջացրել Երևանի տարբեր հատվածներում շենքերի պատերից, գետնանցումներից Արցախյան պատերազմների հերոսների նկարների հեռացումը։ «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջվել էր նաև 44-օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի գրաֆիտե պատկերը։Հիշեցնենք, որ այն ժամանակ, երբ դեռ միայն գետնանցումների պատերից էին նկարները հեռացվում, Sputnik Արմենիան դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ պարզաբանում ստանալու համար։ Քաղաքապետի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ նկարները ջնջում են գետնանցումների բարեկարգման ծրագրի շրջանակում, մինչդեռ զոհված զինծառայողների հարազատները վստահ են, որ Ադրբեջանի իշխանություններին հաճոյանալու, նրանց շահերը սպասարկելու հերթական քայլն է։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ինչո՞ւ է Արտենիի դպրոցի պատից ապամոնտաժվել զորավար Անդրանիկի խճանկարը. պարզաբանում
Դպրոցից հայտնել են, որ շենքի կոնստրուկցիայի առանձնահատկությունների և նկարի բետոնե հատվածի անհամապատասխանության հետևանքով առաջացել էին անվտանգության խնդիրներ, սակայն խոստանում են, որ զորավար Անդրանիկի խճանկարը աննկատ տեղում չի մնա։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Ռուսական զինուժը վերահսկողություն է հաստատել Զապորոժիեի մարզի Օբշչեե բնակավայրի նկատմամբ
Sputnik Armenia / 16 minutes ago

Армия России взяла под контроль населенный пункт Общее в Запорожской области
Sputnik Armenia / 29 minutes ago

Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկին կվիրահատեն. նախարար
Sputnik Armenia / 29 minutes ago

СНБ Армении подтвердила передачу Баку обнаруженного в Тавуше азербайджанца
Sputnik Armenia / 30 minutes ago
Related coverage

Դպրոցում բռնությունը չի՞ դատապարտվում. այդ դեպքում ուսուցիչը աշակերտից 20 մ հեռավորություն պահո՞ւմ է
Pastinfo / 54 minutes ago

İran’dan başörtülü Azerbaycanlı kız öğrencilere üniversitelerinde eğitimlerine devam etme teklifi
Ermenihaber / 1 hour ago

Միայն ընտանեկան բռնությունից եք խոսում,իսկ դպրոցում ուսուցիչ-աշակերտ 20 մ հեռավորություն պահվու՞մ է
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միայն ընտանեկան բռնությունից եք խոսում, իսկ դպրոցում ուսուցիչ-աշակերտ 20 մ հեռավորություն պահվու՞մ է․ Էդգար Ղազարյանը՝ նախարարին
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago