Մի քանի տարի առաջ Meta-ն սկզբունքային և անհրաժեշտ որոշում է կայացրել ՝ արգելել Հոլոքոստի ժխտումն իր հարթակներում։ Սա, թվային պատասխանատվության տեսանկյունից, կարևոր հանգրվան էր, որը ճանաչում էր, որ պատմականորեն փաստագրված ցեղասպանության ժխտումը ոչ թե խոսքի ազատության դրսևորում է, այլ չարաշահման և նպատակաուղղված հետապնդման ակտիվ գործիք․ գրում է հետաքննող լրագրող, վավերագրական ֆիլմերի մրցանակակիր ռեժիսոր և Ճշմարտության և պատասխանատվության լիգայի (TAAL) հիմնադիր և նախագահ Վիկ Ջերամին։ Նրա խոսքով՝ այսօր Facebook-ը, Instagram-ը և Threads-ը շարունակում են թույլ տալ մեկ այլ պատմական ոճրագործության՝ Հայոց ցեղասպանության բացահայտ ժխտումը, խեղաթյուրումը և նսեմացումը։ Ջերամին ընդգծել է, որ կանոնների այս ընտրովի կիրառումը ստեղծում է մարդկային տառապանքների վտանգավոր հիերարխիա։ Մի ցեղասպանության ժխտումը երբեք չպետք է տարբերվի մեկ այլ ցեղասպանության ժխտումից։ Բոլոր զոհերն արժանի են հավասար արժանապատվության և պաշտպանության՝ պատմական ռևիզիոնիզմից։ Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը քննարկման ենթակա հարց չէ , նշել է լրագրողը։ Նա ընդգծել է, որ ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան բազմիցս հաստատել է, որ գիտական համաձայնությունն այս հարցում միանշանակ է։ Գլոբալ հաղորդակցական ցանցերում թույլ տալ այս համաձայնության ժխտումը նշանակում է նպաստել պատմական ճշմարտության դեմ շարունակվող հարձակմանը։ Meta-ն պետք է թարմացնի իր ատելության խոսքի քաղաքականությունը՝ հստակորեն արգելելու համար Հայոց ցեղասպանության ժխտումը՝ ապահովելով, որ կորպորատիվ քաղաքականությունը համապատասխանի համընդհանուր մարդկային արժանապատվությանը և պատասխանատվությանը:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արժանապատվության անհավասարություն․ ինչո՞ւ Meta-ն պետք է դադարեցնի պաշտպանել Հայոց ցեղասպանության ժխտումը
Մի քանի տարի առաջ Meta-ն սկզբունքային և անհրաժեշտ որոշում է կայացրել՝ արգելել Հոլոքոստի ժխտումն իր հարթակներում։ Սա, թվային պատասխանատվության տեսանկյունից, կարևոր հանգրվան էր, որը ճանաչում էր, որ պատմականորեն փաստագրված ցեղասպանության ժխտումը ոչ թե խոսքի ազատության դրսևորում է, այլ չարաշահման և նպատակաուղղված հետապնդման ակտիվ գործիք․ գրում է հետաքննող լրագրող, վավերագրական ֆիլմերի մրցանակակիր ռեժիսոր և «Ճշմարտության և […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Անվտանգության աշխակիցներ՝ ԱԺ նիստերի դահլիճում․ ինչու՞ է մթնոլորտը լարվել. #ՈւՂԻՂ
ABC Media / 1 hour ago

Նեթանյահուի ճակատագիրը քվեատուփերում է #abcmedia #abcnewsroom
ABC Media / 2 hours ago

Թրամփն ուզո՞ւմ է, որ Նեթանյահուն վերընտրվի #abcmedia #abcլուրեր
ABC Media / 2 hours ago

Իսրայելն՝ ընտրության առաջ. Նեթանյահուի վերջին պայքա՞րը
ABC Media / 2 hours ago
Related coverage

#Ուղիղ․ Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը
Hraparak / 18 minutes ago

Գերմանիայի բնակիչների գրեթե 90%-ը կարծում է, որ կառավարությունը գլուխ չի հանում երկրի խնդիրներից
168 Jham / 46 minutes ago

Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը դեմ են արտահայտվել ԵՄ-ին Կանադայի ասոցացված անդամակցության գաղափարին. Euronews
168 Jham / 59 minutes ago

Սրիկանե՛ր, Նիկոլը հավերժ չէ․ շատ շուտով հենց դուք եք պատասխան տալու
Noyan Tapan TV / 1 hour ago