Երեկ 19 համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին, և արդյունքում ՔՊ-ական թեկնածուները և պրոքպական ուժերը տարան ջախջախիչ հաղթանակ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խոհրդարանական ընտրություններին խոստացել էի, որ ռոբա-սերժա-կալուգա-կտրիճական ուժերը կամ մի բառով ասած՝ լրտեսական ուժերը, պատերազմի եռագլուխ, քառագլուխ կուսակցությունը պետք է ոչնչացվի: ՏԻՄ ընտրությունների արդյունքներով մենք տեսնում ենք, որ դա տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների օգնությամբ և աջակցությամբ: Բայց մյուս կողմից՝ ուզում եմ անկեղծ և ուղիղ ասել՝ որպես 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնած մարդ՝ ես ամենևին էլ երջանիկ չեմ, որ ՔՊ-ն մի շարք համայնքներում ստացել է 90+, 80+, 70+ ձայներ, որովհետև ինչքան էլ առաջին հայացքից հաճելի է թվում, բայց այս տոկոսները որոշակի ասոցիացիաներ են առաջացնում, բայց դրանք նաև առաջ են բերում ընդդիմության հարցը ՀՀ-ում: Մենք պետք է ճիշտ գնահատենք իրավիճակը, մի կողմից մենք պետք է իսկապես արմատախիլ անենք Հայաստանից լրտեսական ընդդիմությունը, որը կառավարվում է դրսից, բայց մյուս կողմից ՀՀ-ն պետք է ունենա պետականակենտրոն ընդդիմություն,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ հարցը քննարկվել է տարբեր ձևաչափերով, թե ինչ պետք է անի Կառավարությունը նոր ընդդիմության ձևավորման համար, և եզրակացությունն այն է, որ ոչ մի բան պետք է չանել, գործնական ու ակտիվ չլինել այս առումով, հակառակ դեպքում, հնարավոր է ընկնել ավելի վատ վիճակի մեջ, այն է՝ ՀՀ-ում նախկինում ձևավորված վատագույն պրակտիկան վերականգնելու փորձի մեջ: Հիշում եք՝ Հայաստանում կար հաճախորդ և կառավարելի ընդդիմություն. դա նույնքան աղետ է ՀՀ-ի համար: Բայց ես կարծում եմ՝ ՀՀ-ում պետք է ձևավորվի նոր, պետականակենտրոն ընդդիմություն, և իրական ընդդիմություն, որը իրական քաղաքական գործունեությամբ, ոչ թե լրտեսական գործունեությամբ զբաղվի: Այն, որ սա անհրաժեշտություն է, ակնհայտ է, բայց մյուս կողմից՝ Կառավարությունը չի կարող և չպետք է ընդդիմություն ստեղծի, որովհետև դա կլինի կառավարվող ընդդիմություն, կեղծ ընդդիմություն: Լուծումն այն է, որ ՀՀ ոչ իշխանական պետականակենտրոն ուժերն ակտիվանան: Մենք, բնականաբար, իրենց չենք կարող օգնել, աջակցել, բայց իրենց ոչ մի բանով չենք խանգարի, և շահագրգռված ենք, որ ՀՀ-ում ձևավորվի ընդդիմություն, որը գործում է՝ ՀՀ շահերի վրա հիմնվելով, ՀՀ ժողովրդի շահերի վրա հիմնվելով, և հենված է ժողովրդավարական արժեքների, ոչ թե ընտրակաշառքների [վրա], կամ որ գողացվածը, թալանվածը քաղաքականության մեջ ներդնելու և թալանվածը պաշտպանելու գործիք դարձնելու ուղղությամբ է գործում ,-ասաց նա:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին (տեսանյութ)
Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Հայաստանը չէր կարող ԹՐԻՓՓ-ը տալ ինչ-որ մեկին, որ ստանար խաղաղության պայմանագիր․ Խանդանյան (տեսանյութ)
A1plus / 33 minutes ago

Հայաստանը չէր կարող ԹՐԻՓՓ-ը տալ ինչ-որ մեկին, որ ստանար խաղաղության պայմանագիր․ Խանդանյան
A1plus / 33 minutes ago

Նիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններին
A1plus / 34 minutes ago

Կա՞ որևէ խոչընդոտ, որ ԹՐԻՓՓ նախագիծը չկլանի ամբողջ Սյունիքը․ Անուշ Միրզոյան
A1plus / 43 minutes ago
Related coverage

ՀՀ ընտրություններին ընդառաջ՝ հայկական տեղեկատվական դաշտը թիրախավորվել է ՌԴ-ի հետ կապ ունեցող պետական կառույցների կողմից․ զեկույց
Factor.am / 4 minutes ago

ԱԺ նիստեր. ՈՒՂԻՂ
Alpha News / 6 minutes ago

Ապահովելու ենք այնպիսի արդյունք, որ ՔՊ-ն հաղթանակ չունենա. Նարեկ Կարապետյան
Alpha News / 7 minutes ago

Շատ բովանդակալից էր․ Կրեմլը՝ Ստուբի ու Ստյորեի հետ Պուտինի զրույցի մասին
Sputnik Armenia / 10 minutes ago