Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով: 🔹 Էրեբունի փողոցով դեպի Աթոյան փողոց երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները Էրեբունի-Մուրացան խաչմերուկում 1-ին գոտուց կարող են երթևեկել ուղիղ և աջ, 2-րդ և 3-րդ գոտիներից՝ միայն ուղիղ և 4-րդ գոտուց՝ ուղիղ և ձախ ուղղություններով: 🔹Էրեբունի փողոցով դեպի Արցախի պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները նշված խաչմերուկում 1-ին գոտուց կարող են երթևեկել միայն աջ, իսկ 2-րդ, 3-րդ, 4-րդ գոտիներից՝ միայն ուղիղ ուղղություններով: 🔹 Մուրացանի փողոցով նշված խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդները 1-ին գոտուց երթևեկությունը կարող են շարունակել միայն աջ, իսկ 2-րդ գոտուց՝ միայն ձախ ուղղությամբ: Կարգելվի Մուրացան փողոցով խաչմերուկ մուտք գործող տրանսպորտային միջոցների հետադարձը: 🔹 Էրեբունի-Մուրացան խաչմերուկին հարակից մերձակա տարածքից նշված խաչմերուկ մուտք գործող տրանսպորտային միջոցների վարորդների համար կտեղադրվեն 2.4՝ զիջել ճանապարհը և 4.1.2՝ երթևեկությունը դեպի աջ ճանապարհային նշանները: Էրեբունի և Մուրացան փողոցների՝ կից սխեմայում նշված ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով
Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային օրակարգը
A1plus / 1 hour ago

Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
A1plus / 2 hours ago

ԵՄ պատվիրակությունը շնորհակալություն է հայտնում «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգի համար
A1plus / 2 hours ago
Կալանավորվել է Միկոյան 64-ի հողատարածքի վիճահարույց վաճառքի հետ կապվող գործարարը
A1plus / 3 hours ago
Related coverage

#Ուղիղ․ Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը
Hraparak / 8 minutes ago

Գերմանիայի բնակիչների գրեթե 90%-ը կարծում է, որ կառավարությունը գլուխ չի հանում երկրի խնդիրներից
168 Jham / 36 minutes ago

Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը դեմ են արտահայտվել ԵՄ-ին Կանադայի ասոցացված անդամակցության գաղափարին. Euronews
168 Jham / 48 minutes ago

Սրիկանե՛ր, Նիկոլը հավերժ չէ․ շատ շուտով հենց դուք եք պատասխան տալու
Noyan Tapan TV / 52 minutes ago