Երեկ Հայաստանի 21 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից, որտեղ ամենաշատ ձայները ստացել է «Գործարար» կուսակցությունը։ Ստեփանավանում «Գործարարը» ստացել է քվեների 41,38 տոկոսը՝ 5504 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 35,2 տոկոսը՝ 4681 ձայն։ Երրորդ տեղում «Ուժեղ Հայաստանն» է՝ 19,62 տոկոսով։ Արդյունքները՝ այստեղ :