Անիի կամուրջը գտնվում է Ախուրյան գետի վրա։ Կառուցվել է 10-11-րդ դարերում։ Այն վերականգնելու համատեղ ջանքերի մասին Հայաստանն ու Թուրքիան խոսում են դեռևս 2023-ից։ Մայիսի 4-ին երկու երկրները Երևանում ստորագրեցին Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը: Ստեղծվեցին աշխատանքային խմբեր, որոնք արդեն երկու հանդիպում են ունեցել։ © Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Սիվիլիթաս հիմնադրամին: ՍիվիլՆեթի խմբագրական քաղաքականության համաձայն` արգելվում է օգտագործել ՍիվիլՆեթի նյութերը առանց պատշաճ հղման, ներբեռնել և այլ օնլայն հարթակից վերբեռնել ՍիվիլՆեթի պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը` առանց համապատասխան համաձայնության: