Հոկտեմբերի 25-ին՝ Դաունի համախտանիշի իրազեկման ամսվա շրջանակներում, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում ներկա է գտնվել «Արև-երեխաներ» հասարակական կազմակերպության «Արև» թատրոնի «Ջելսոմինոն և խաբեբաների աշխարհը» ներկայացման առաջնախաղին։ Այս մասին հայտնում է Պաշտպանի գրասենյակը։ «Արտիստները բեմում ստեղծել են ջերմ ու ոգեշնչող մթնոլորտ՝ իրենց խաղով ուրախություն պարգևելով հանդիսատեսին։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել ներկայացման մասնակիցներին և կազմակերպիչներին, մասնավորապես՝ «Արև-երեխաներ» հասարակական կազմակերպության հիմնադիր Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին՝ ընդգծելով, որ նրանց նվիրումն ու հետևողական աշխատանքը ոչ միայն փոխում են մարդկանց ճակատագրերն, այլև նշանակալի դեր են ունենում ներառական հասարակության ձևավորման գործում։ «Հանրօգուտ աշխատանքն արժեքներ ստեղծելու և տարածելու առաքելություն է», – ընդգծել է Անահիտ Մանասյանը: Պաշտպանը նշել է, որ յուրաքանչյուր մարդ յուրահատուկ է իր առանձնահատկություններով ու անհատականությամբ, և հենց այդ բազմազանությունն է հարստացնում մեր աշխարհը։ Նրա խոսքով՝ ներառական հասարակության ձևավորումը սկսվում է յուրաքանչյուրիս վերաբերմունքից, սակայն իրական արդյունքի հասնելու համար այդ վերաբերմունքը պետք է դրսևորվի նաև մեր ամենօրյա վարքագծում և կոնկրետ գործողություններում։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ հավասարության, փոխադարձ հարգանքի և համերաշխության սկզբունքները պետք է արտահայտվեն ոչ միայն խոսքերով, այլև յուրաքանչյուրի գործելակերպով՝ նպաստելով այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն ընդունված և արժևորված կզգա»,-ասված է հաղորդագրության մեջ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հանրօգուտ աշխատանքն արժեքներ ստեղծելու և տարածելու առաքելություն է. ՄԻՊ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Կենսաբազմազանության կորուստը ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական կայունության խնդիր է. Կոստանյան
Shant News / 31 minutes ago

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը կարող է փորձել հարձակվել Իսրայելի վրա մինչև ընտրությունները
Shant News / 41 minutes ago

Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան
Shant News / 57 minutes ago

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ին
Shant News / 1 hour ago
Related coverage

Հայաստանից պետք է արմատախիլ անենք լրտեսական ընդդիմությանը. Նիկոլ Փաշինյան
Aysor.am / 17 minutes ago

Սրեր ճոճելու տեղը չի սա, լիագումար նիստին ձեր մտքերը կարտահայտեք. Լիլիթ Գալստյանը՝ Բաքոյանին
24TV / 24News / 18 minutes ago

Ամեն դեպքում հաջորդ տարի պետք է սկսենք Աջափնյակի մետրոյի շինարարությունը. Ավինյան
Panorama / 19 minutes ago

Բաքոյանը միջամտեց, որ Էդգար Ղազարյանի խոսքը «սահմանափակեն». իրավիճակը թեժացավ
ArmLur / Zhoghovurd / 27 minutes ago