Naré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը: Այս մասին հայտնում է «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պաշտոնական էջը։ «Նրան և մեր պատվիրակությանը դիմավորեց և շնորհավորեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը: Օդանավակայանը լի էր Naré-ի երկրպագուներով, ընկերներով ու ընտանիքի անդամներով»,- ասվում է հրապարակման մեջ: 13-ամյա Naré-ն Մալթայում «BOO!» երգի կատարմամբ ընդհանուր 202 միավորով գրավեց առաջին հորիզոնականը՝ Հայաստանին երրորդ անգամ բերելով հաղթանակ: