Ըստ նախնական արդյունքների՝ Ստեփանավան համայնքում ընտրությանը մասնակցած 13 300 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Արայիկ Ներսիսյանի գլխավորությամբ, ստանում է 4 681 ձայն կամ քվեների 35,2%-ը։ Այս մասին հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նախնական հաշվարկով մանդատների բաշխվածությունը՝ «Գործարար» — 9, «ՔՊ» — 8, «Ուժեղ Հայաստան» — 4, անվավեր 53 քվե։ Գործարար — 41.38%, 5504 ձայն Քաղաքացիական պայմանագիր 35.20%, 4681 ձայն Ուժեղ Հայաստան 19.62% 2609 ձայն, Հանրապետություն 3.41%, 453 ձայն։ Ստեփանավան համայնքի գործող ղեկավար Արմեն Գրիգորյանը ՔՊ անդամ է, բայց ՏԻՄ առաջիկա ընտրություններին մասնակցելու է «Գործարար» կուսակցության ցուցակով։ Սա նույն կուսակցությունն է, որը, Գորիսում ՔՊ-ի հետ դաշինք կազմելով, Առուշ Առուշանյանին առաջադրել է համայնքապետի պաշտոնում։ Համայնքում ընտրություններին մասնակցել են նաև «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները։ ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Արայիկ Ներսիսյանը։ The post Ստեփանավանում առաջատար է «Գործարար» կուսակցությունը՝ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ appeared first on Ազգ .