ArmLur.am -ը երեկ տեղեկացրեց, որ Ստեփանավանում կայացած ընտրությունները ՔՊ-ի համար ցանկալի արդյունք չտվեցին։ Չնայած ամիսներ շարունակվող քարոզարշավին և ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի՝ տուն առ տուն իրականացվող ակտիվ աշխատանքին՝ իշխող ուժը չկարողացավ առաջին տեղը զբաղեցնել։ Նախնական տվյալներով՝ «Գործարար» կուսակցությունը՝ գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ, ստացել է ձայների 41.38 տոկոսը, իսկ Արայիկ Ներսիսյանի գլխավորած ՔՊ ցուցակը՝ 35.20 տոկոսը։ Երրորդ տեղում «Ուժեղ Հայաստան»-ն է՝ 19.62 տոկոսով։ Փաստորեն, ՔՊ-ն Ստեփանավանում պարտվեց՝ չնայած իր ակտիվ նախընտրական աշխատանքին։ Սա հարց է առաջացնում՝ արդյոք իշխանական թիմի ներկայացուցիչների աջակցությունը բավարար եղա՞վ ընտրողների վստահությունը ստանալու համար։ Արփի Դավոյանի և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ներգրավվածության շուրջ հրապարակումների ֆոնին արդյունքները ցույց են տալիս, որ ՔՊ-ի քաղաքական աջակցությունը դեռևս չի երաշխավորում հաղթանակը նույնիսկ այն համայնքում, որի հետ նրանք կապ ունեն։ Սոնա Գրիգորյան