ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում հաղթած հայաստանյան պատվիրակ Նարեն առաջիկայում նոր երազանքներ ու նպատակներ է իր առջև դնելու: Այս մասին նա ասաց «Զվարթնոց» օդանավակայանում իրեն դիմավորելու եկած լրագրողներին:Հարցին, թե ինչ նոր երազանքներ ունի, քանի որ նախորդը հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելն էր, երգչուհին նշեց՝ դեռ նոր երազանք չունի: Ասաց՝ այս ուղին նոր է ավարտել, գուցե առաջիկայում լինեն այլ երազանքներ: Նա վստահեցրեց՝ նոր նպատակներ նույնպես կավելանան իր կյանքում, ու ինքն էլ անպայման կհասնի դրանց:Նարեն նշեց, որ մրցույթում իր համար ամենակարևորը բազմաթիվ նոր ընկերներ ձեռք բերելն է համարում, որոնց արդեն շատ է կարոտել:Հավելենք, որ «Մանկական Եվրատեսիլ–2026»–ում հաղթած Նարեն ու հայաստանյան պատվիրակությունը Հայաստան են վերադարձել գիշերը։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց սպասում էին բազմաթիվ քաղաքացիներ։ Հիշեցնենք` Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը Հայաստանին հաղթանակ է բերել` «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում ներկայացնելով «Boo» երգն ու ստանալով 202 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Իսպանիան, երրորդը՝ Ֆրանսիան։Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին։ «Արևիկ» խումբն այդ տարի գրավեց երկրորդ հորիզոնականը` առաջատարին զիջելով ընդամենը 1 միավորով։Առաջին անգամ 2010 թվականին Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով։ Հայաստանին երկրորդ հաղթանակը բերեց Մալենան 2021 թ–ին։ Անցյալ տարի «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնող 12-ամյա Ալբերտ Արմենակյանը «Brave Heart» երգով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ ստանալով 175 միավոր։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սիրտս արագ բաբախում էր. ի՞նչ է զգացել Նարեն` հաղթելով «Մանկական Եվրատեսիլում»
Նարեի համար մրցույթում ամենակարևոր ձեռքբերումներից մեկը բազմաթիվ նոր ընկերներ ձեռք բերելն է:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

«Wizz Air»–ը սկսել է Երևան–Էյնդհովեն չվերթեր իրականացնել
Sputnik Armenia / 16 minutes ago

Военком в Армении арестован за взятку: следствие представило детали
Sputnik Armenia / 31 minutes ago

Նիդեռլանդները կաջակցի անհետ կորած հայերի և ադրբեջանցիների ճակատագիրը պարզելու համար
Sputnik Armenia / 43 minutes ago

Власти Нидерландов помогут Еревану и Баку выяснить судьбу без вести пропавших
Sputnik Armenia / 57 minutes ago
Related coverage

Ի՞նչ պարտավորություններ է ստանձնում ՀՀ-ն ԹՐԻՓՓ համաձայնագրով
A1plus / 10 minutes ago

ԹՐԻՓՓ-ը կդառնա խոշոր հանգույց՝ կապելով Հայաստանին ու Ադրբեջանին. 1-2 փաստաթուղթ կա համաձայնեցնելու
168 Jham / 12 minutes ago

Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ժամանել է Հայաստան
24TV / 24News / 13 minutes ago

Շիրակի փողոցում ազգականների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. 4 անձ ձերբակալվել է
Aravot / 14 minutes ago