ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հոկտեմբերի 25-ին ՀՀ 21 համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններին նախնական տվյալներով ամենաքիչ ձայները ստացել է Վայոց Ձորի մարիզի Եղեգնաձոր համայնքում, իսկ ամենաշատը՝ Վայք համայնքում և Արմավիրի մարզի Արմավիր համայնքում:ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները հրապարակել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:Ըստ նախարարի ներկայացրած տվյալների՝ ընդհանուր առմամբ ընտրությանը մասնակցել է 188 514 քաղաքացի:Արթիկ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Անանիկ Ոսկանյանի գլխավորությամբ, ստացել է 13 167 ձայն կամ քվեների 74.9%-ը։ Ընտրությանը մասնակցել է 17 579 քաղաքացի։Մեղրի համայնքում ՔՊ-ն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ, ստացել է 3368 ձայն կամ քվեների 70%-ը։ Ընտրությանը մասնակցել է 4810 քաղաքացի։Եղեգնաձորում ՔՊ-ն՝ Հուսիկ Սահակյանի գլխավորությամբ, ստացել է 7378 ձայն կամ քվեների 47.8%-ը։ Ընտրությանը մասնակցել է 15 429 քաղաքացի։Վայք համայնքում ՔՊ-ն՝ Մխիթար Մաթևոսյանի գլխավորությամբ, ստացել է 4186 ձայն կամ քվեների 96.12%-ը։ Ընտրությանը մասնակցել է 4355 քաղաքացի։Ստեփանավանում հաղթել է «Գործարար» կուսակցությունը՝ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ. ԿԸՀԳորիսում «Համերաշխություն» դաշինքը՝ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, ստացել է 13 962 ձայն կամ քվեների 93%-ը։ Ընտրությանը մասնակցել է 15 011 քաղաքացի։Ջերմուկ համայնքում ՔՊ-ն՝ Վահագն Արսենյանի գլխավորությամբ, ստացել է 2580 ձայն կամ քվեների 92.7%-ը։ Ընտրությանը մասնակցել է 2783 քաղաքացի։Ծաղկաձորում ՔՊ-ն՝ Նարեկ Հարությունյանի գլխավորությամբ, ստացել է շուրջ 2484 ձայն կամ քվեների 84.6%-ը։ Ընտրությանը մասնակցել է 2936 քաղաքացի։Մարտունի համայնքում ՔՊ-ն՝ Հովհաննես Հովեյանի գլխավորությամբ, ստացել է 12 597 ձայն կամ քվեների 67.6%-ը։ Ընտրությանը մասնակցել է 18 629 քաղաքացի։Արտաշատում ՔՊ-ն՝ Կառլեն Մկրտչյանի գլխավորությամբ, ստացել է 23 729 ձայն կամ քվեների 85.6%-ը։ Ընտրությանը մասնակցել է 27 731 քաղաքացի։Ախուրյան համայնքում ՔՊ-ն՝ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, ստացել է 10 840 ձայն կամ քվեների 92.4%-ը։ Ընտրությանը մասնակցել է 11 737 քաղաքացի։Իջևան համայնքում ՔՊ-ն՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ, ստացել է 10 374 ձայն կամ քվեների 85.25%-ը։ Ընտրությանը մասնակցել է 12 169 քաղաքացի։Վարդենիսում ՔՊ-ն՝ Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ, ստացել է 9530 ձայն կամ քվեների 93.8%-ը։ Ընտրությանը մասնակցել է 10 161 քաղաքացի։Դիլիջան համայնքում ՔՊ-ն՝ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ, ստացել է 4828 ձայն կամ քվեների 76.4%-ը։ Ընտրությանը մասնակցել է 6322 քաղաքացի։Գավառ համայնքում «Համերաշխություն» դաշինքը՝ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, ստացել է 10 380 ձայն կամ քվեների 81.3%-ը։Ընտրությանը մասնակցել է 12 761 քաղաքացի։ԿԸՀ-ի իրավիճակային վերլուծության կենտրոնն արագ արձագանքել է 42 դեպքիԱրաքս համայնքում ՔՊ-ն՝ Ղազար Ղազարյանի գլխավորությամբ, ստացել է 6259 ձայն կամ քվեների 71.7%-ը։ Ընտրությանը մասնակցել է 8727 քաղաքացի։Արմավիր համայնքում ՔՊ-ն՝ Վարշամ Սարգսյանի գլխավորությամբ, ստացել է 13 395 ձայն կամ քվեների 96.1%-ը։Ընտրությանը մասնակցել է 13 941 քաղաքացի։Գառնի համայնքում ՔՊ-ն՝ Տիգրան Պողոսյանի գլխավորությամբ, ստացել է 3235 ձայն կամ քվեների 94.2%-ը։Ընտրությանը մասնակցել է 3433 քաղաքացի։Սասուն Միքայելյանի որդին` Սևակ Միքայելյանը, Հրազդանում ստացել է 17 200 ձայն կամ քվեների 90.2%-ը։Նշենք, որ ԿԸՀ-ն դեռևս չի հրապարակել պաշտոնական թվերը։