Հայտնի են Հայաստանի 19 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է քվեարկության մասնակիցների ձայների 85,95 տոկոսը կամ 23 հազար 729 ձայն։ ՀՅԴ-ն ստացել է ձայների 10.59 տոկոսը կամ 2925 ձայն, իսկ Նոր դարաշրջան կուսակցությունը՝ 3,43 տոկոսը կամ 948 ձայն։ Արմավիրի մարզի Արաքս համայնքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է ձայների 71,95 տոկոսը կամ 6257 ձայն, իսկ Արդարություն դաշինքը՝ 28,02 տոկոսը կամ 2437 ձայն։ Արմավիրի մարզի Արմավիր համայնքում, որտեղ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն առաջադրված միակ ուժն էր, իշխող ուժի օգտին քվեարկել է մասնակիցների 96,07 տոկոսը կամ 13395 մարդ, դեմ է քվեարկել 3,43 տոկոսը կամ 479 մարդ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում Քաղաքացիական պայմանագիր և Գործարար կուսակցությունների Համերաշխություն դաշինքը ստացել է ձայների 81,71 տոկոսը կամ 10380 ձայն, Ինքնիշխան Հայաստան կուսակցությունը ստացել է ձայների 10,81 տոկոսը կամ 1374 ձայն, Հայկական քվե կուսակցությունը ստացել է ձայների 7,46 տոկոսը կամ 948 ձայն։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 67,61 տոկոսը կամ 12320 ձայն, Մեր համայնք կուսակցությունը ստացել է ձայների 16 տոկոսը կամ 2971 ձայն, ՀՅԴ-ն ստացել է ձայների 11,28 տոկոսը կամ 2053 ձայն, իսկ Ապրելու երկիր կուսակցությունը՝ 4,81 տոկոսը կամ 878 ձայն։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում նույնպես Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն առաջադրված միակ ուժն էր։ Կուսակցության օգտին քվեարկել է մասնակիցների 93,78 տոկոսը կամ 9530 մարդ, դեմ է քվեարկել 5,68 տոկոսը կամ 578 մարդ։ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում ձայների մեծամասնությունը ստացել է Գործարար կուսակցությունը՝ 41,54 տոկոս կամ 5506 ձայն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է ձայների 35,32 տոկոսը կամ 4681 ձայն Ուժեղ Հայաստան կուսակցությունը ստացել է ձայների 19,68 տոկոսը կամ 2609 ձայն։ Կոտայքի մարզի Գառնի համայնքում ՔՊ-ն կրկին առաջադրված միակ ուժն է եղել և ստացել է մասնակիցների ձայների 94,23 տոկոսը կամ 3235 ձայն, դեմ է քվեարկել 5,38 տոկոսը կամ 185 մարդ։ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում ՔՊ-ն ստացել է ձայների 84,56 տոկոսը կամ 2460 ձայն, իսկ ՀՅԴ-ն՝ 15,43 տոկոսը կամ 449 ձայն։ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում ՔՊ-ն ստացել է ձայների 90,82 տոկոսը կամ 17 հազար 195 ձայն, ՀՅԴ-ն՝ 9,16 տոկոսը կամ 1736 ձայն։ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում ևս ՔՊ-ն եղել է առաջադրված միակ ուժը՝ ստանալով ձայների 92,34 տոկոսը կամ 10838 ձայն։ Դեմ է քվեարկել 7,06 տոկոսը կամ 829 մարդ։ Շիրակի մարզի Արթիկ համայնքում ՔՊ-ն ստացել է ձայների 74,79 տոկոսը կամ 13067 ձայն։ Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ստացել է 10, 53 տոկոսը կամ 1840 ձայն, Ապրելու երկիր կուսակցությունը՝ 8,84 տոկոս կամ 1545 ձայն, իսկ Հայրենիք կուսակցությունը՝ 5,82 տոկոս կամ 1017 ձայն։ Սյունիքի մարզի Գորիս համայնքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության և Գործարար կուսակցության Համերաշխություն դաշինքը ստացել է ձայների 93,57 տոկոսը կամ 13959 ձայն, Ապրելու քվե դաշինքը ստացել է ձայների 6,41 տոկոսը կամ 957 ձայն։ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է ձայների 71,83 տոկոսը կամ 3407 ձայն, Ապրելու երկիր կուսակցությունը ստացել է ձայների 18,82 տոկոսը կամ 893 ձայն, Հայաստանի եվրոպական կուսակցությունը ստացել է ձայների 5,33 տոկոսը կամ 253 ձայն, իսկ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը՝ 3,98 տոկոս կամ 189 ձայն։ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում ՔՊ-ն ստացել է ձայների 48,06 տոկոսը կամ 7382 ձայն, Հանրապետություն կուսակցությունը ստացել է 46,86 տոկոսը կամ 7197 ձայն, Նոր դարաշրջան կուսակցությունը՝ 5,07 տոկոս կամ 779 ձայն։ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է ձայների 92,76 տոկոսը կամ 2615 ձայն, Ապրելու երկիր կուսակցությունը՝ 7,20 տոկոսը կամ 203 ձայն։ Վայոց ձորի մարզի Վայք համայնքում ևս Քաղաքացիական պայմանագիր-ը առաջադրված միակ ուժն էր՝ ստանալով ձայների 96, 11 տոկոսը կամ 4186 ձայն։ Դեմ է քվեարկել 3,39 տոկոսը կամ 148 մարդ։ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է ձայների 76, 27 տոկոսը կամ 4822 ձայն, Ապրելու երկիր կուսակցությունը՝ 16.24 տոկոսը կամ 1027 ձայն, իսկ Հանրապետություն կուսակցությունը՝ 7.45 տոկոսը կամ 471 ձայն։ Տավուշի մարզի Իջևան համայնքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է ձայների 86,12 տոկոսը կամ 10403 ձայն, իսկ Ինքնիշխան Հայաստան կուսակցությունը՝ 13,85 տոկոսը կամ 1637 ձայն։ Մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել նաև Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։ Այս համայնքներում արդյունքների վերաբերյալ տվյալներ ԿԸՀ-ն դեռևս չի հրապարակել։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՏԻՄ ընտրություններ. ՔՊ-ն հաղթել է համայնքների մեծ մասում
ՏԻՄ ընտրություններ. ՔՊ-ն մեծ առավելությամբ հաղթել է համայնքների մեծ մասում

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան
A1plus / 22 minutes ago

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ (տեսանյութ)
A1plus / 1 hour ago

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
A1plus / 1 hour ago

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
A1plus / 1 hour ago
Related coverage

ԵԱՏՄ-ից մինչև բռնապետություն. ի՞նչ անել
Noyan Tapan TV / 2 minutes ago

«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
Factor.am / 3 minutes ago
ՏԻՄ ընտրությունների արդյունքները՝ ըստ համայնքների․ ՔՊ-ն հաղթել է համայնքների մեծ մասում
ABC Media / 4 minutes ago
ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները
ArmLur / Zhoghovurd / 4 minutes ago