Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր կոալիցիան պարտվել է խորհրդարանական ընտրություններում. հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած ընտրություններին մասնակցել է 19 քաղաքական ուժ, որոնք պայքարում էին խորհրդարանում 250 տեղի համար։ Հիմնական պայքարն ընթանում էր Վուչիչի գլխավորած «Միասնական Սերբիա» կոալիցիայի և «Ուսանողական ցուցակ․ ուսանողները հաղթում են» քաղաքացիական խմբի միջև։ Երեք տոկոսանոց շեմը հաղթահարելու հնարավորություն ունի նաև փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի գլխավորած «Իվիցա Դաչիչ․ կայունության գործոն» կոալիցիան։ Ընտրատեղամասերի փակումից հետո Սերբիայի ընտրական հանձնաժողովը հայտնել է ռեկորդային մասնակցության մասին։ Ընդհանուր առմամբ գրանցվել է շուրջ 6,5 միլիոն ընտրող։ Վուչիչն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին հայտարարել էր 2025 թվականի վերջին։ Որոշումը կայացվել էր ուսանողների չդադարող բողոքի ցույցերի ֆոնին, որոնք սկսվել էին 2024 թվականի նոյեմբերին։ Սեպտեմբերի 7-ին նա հաստատել էր խորհրդարանն արձակելու որոշումը։ Նույն օրը իշխող Սերբական առաջադիմական կուսակցությունը (ՍԱԿ) պաշտոնապես առաջադրել էր նրան որպես վարչապետի թեկնածու։ Նախկին նախագահը բազմիցս հայտարարել էր, որ մտադիր է հրաժարական տալ և խորհրդարանական ընտրություններին մասնակցել «որպես սովորական քաղաքացի»։ Անցյալ ամսվա վերջին նա լքել էր իր պաշտոնը։ The post Վուչիչի կոալիցիան ընտրություններում պարտվել է appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վուչիչի կոալիցիան ընտրություններում պարտվել է

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg
Related coverage

Գիտնականները վերաստեղծել են հին հռոմեական ապակին, որը լույսի ներքո կանաչից կարմիր է դառնում
168 Jham / 1 hour ago

Գոհար Մելոյանի ճեպազրույցը #ուղիղ
Pastinfo / 1 hour ago

«Լուկօյլի ակտիվների և Ալյասկայում գազի արդյունահանման վերաբերյալ գործարքները վաղ թե ուշ կկնքվեն Ռուսաստանի հետ». Թրամփը` ուկրաինական պատերազմի և Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին
168 Jham / 1 hour ago

Վթարից զոհված ամուսինների 6-ամյա որդին մահացել է. երեխաներից 2-ի վիճակը ծանր է I ԼՈՒՐԵՐ I 21:00
News.am / 1 hour ago


