Հոկտեմբերի 25-ին Շիրակի մարզում ՏԻՄ ընտրություններ անցկացվել են միայն երկու համայնքներում՝ Արթիկում և Ախուրյանում։ Եվս երկու համայնքում՝ Ամասիայում և Աշոցքում, ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 29-ին։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է Արթիկի և Ախուրյանի ընտրությունների նախնական արդյունքները։ Արթիկ համայնքում քվեարկությանը մասնակցած 17 579 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Անանիկ Ոսկանյանի գլխավորությամբ, ստացել է շուրջ 13 167 ձայն կամ քվեների 74.9%-ը։ Արթիկի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար հայտ էին ներկայացրել «Ազատ դեմոկրատներ», «Ապրելու երկիր», «Հայրենիք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Համայնքն ունի 30 625 ընտրող։ Ախուրյան համայնքում քվեարկությանը մասնակցած 11 737 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, ստացել է 10 840 ձայն կամ քվեների 92.4%-ը։ Ախուրյանի ընտրություններին մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Զավեն Մանուկյանը։ Համայնքն ունի 24 924 ընտրող։ Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ Եվգենյա Համբարձումյան
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Politics
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
Factor.am / 46 minutes ago

Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Factor.am / 49 minutes ago

500 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական
Factor.am / 57 minutes ago

Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
Factor.am / 1 hour ago



