Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։ Նրա հրապարակած տվյալների համաձայն՝ Արթիկ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Անանիկ Ոսկանյանի գլխավորությամբ, ստացել է 13 167 ձայն կամ քվեների 74.9%-ը։ Ընտրությանը մասնակցել է 17 579 քաղաքացի։ Մեղրի համայնքում ՔՊ-ն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ, ստացել է 3368 ձայն կամ քվեների 70%-ը։ Ընտրությանը մասնակցել է 4810 քաղաքացի։ Եղեգնաձորում ՔՊ-ն՝ Հուսիկ Սահակյանի գլխավորությամբ, ստացել է 7378 ձայն կամ քվեների 47.8%-ը։ Ընտրությանը մասնակցել է 15 429 քաղաքացի։ Վայք համայնքում ՔՊ-ն՝ Մխիթար Մաթևոսյանի գլխավորությամբ, ստացել է 4186 ձայն կամ քվեների 96.12%-ը։ Ընտրությանը մասնակցել է 4355 քաղաքացի։ Գորիսում «Համերաշխություն» դաշինքը՝ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, ստացել է 13 962 ձայն կամ քվեների 93%-ը։ Ընտրությանը մասնակցել է 15 011 քաղաքացի։ Ջերմուկ համայնքում ՔՊ-ն՝ Վահագն Արսենյանի գլխավորությամբ, ստացել է 2580 ձայն կամ քվեների 92.7%-ը։ Ընտրությանը մասնակցել է 2783 քաղաքացի։ Ծաղկաձորում ՔՊ-ն՝ Նարեկ Հարությունյանի գլխավորությամբ, ստացել է շուրջ 2484 ձայն կամ քվեների 84.6%-ը։ Ընտրությանը մասնակցել է 2936 քաղաքացի։ Մարտունի համայնքում ՔՊ-ն՝ Հովհաննես Հովեյանի գլխավորությամբ, ստացել է 12 597 ձայն կամ քվեների 67.6%-ը։ Ընտրությանը մասնակցել է 18 629 քաղաքացի։ Արտաշատում ՔՊ-ն՝ Կառլեն Մկրտչյանի գլխավորությամբ, ստացել է 23 729 ձայն կամ քվեների 85.6%-ը։ Ընտրությանը մասնակցել է 27 731 քաղաքացի։ Ախուրյան համայնքում ՔՊ-ն՝ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, ստացել է 10 840 ձայն կամ քվեների 92.4%-ը։ Ընտրությանը մասնակցել է 11 737 քաղաքացի։ Իջևան համայնքում ՔՊ-ն՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ, ստացել է 10 374 ձայն կամ քվեների 85.25%-ը։ Ընտրությանը մասնակցել է 12 169 քաղաքացի։ Վարդենիսում ՔՊ-ն՝ Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ, ստացել է 9530 ձայն կամ քվեների 93.8%-ը։ Ընտրությանը մասնակցել է 10 161 քաղաքացի։ Դիլիջան համայնքում ՔՊ-ն՝ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ, ստացել է 4828 ձայն կամ քվեների 76.4%-ը։ Ընտրությանը մասնակցել է 6322 քաղաքացի։ Գավառ համայնքում «Համերաշխություն» դաշինքը՝ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, ստացել է 10 380 ձայն կամ քվեների 81.3%-ը։ Ընտրությանը մասնակցել է 12 761 քաղաքացի։ Արաքս համայնքում ՔՊ-ն՝ Ղազար Ղազարյանի գլխավորությամբ, ստացել է 6259 ձայն կամ քվեների 71.7%-ը։ Ընտրությանը մասնակցել է 8727 քաղաքացի։ Արմավիր համայնքում ՔՊ-ն՝ Վարշամ Սարգսյանի գլխավորությամբ, ստացել է 13 395 ձայն կամ քվեների 96.1%-ը։ Ընտրությանը մասնակցել է 13 941 քաղաքացի։ Գառնի համայնքում ՔՊ-ն՝ Տիգրան Պողոսյանի գլխավորությամբ, ստացել է 3235 ձայն կամ քվեների 94.2%-ը։ Ընտրությանը մասնակցել է 3433 քաղաքացի։ Այսպիսով, Խուդաթյանի հրապարակած տվյալներով՝ նշված 17 համայնքներից 15-ում առավելագույն ձայներ է ստացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ Գորիսում և Գավառում առաջատարը «Համերաշխություն» դաշինքն է։ Նշենք, որ «Համերաշխություն» դաշինքը կազմված է «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցություններից։ —00—ԼԱ The post Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները appeared first on 24News .