Հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի երեք համայնքներում՝ Մարտունիում, Վարդենիսում և Գավառում, տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է քվեարկության նախնական արդյունքները։ Մարտունի համայնքում քվեարկությանը մասնակցած 18 629 քաղաքացիներից 12 597-ը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ Կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Հովհաննես Հովեյանը, ստացել է քվեների 67.6%-ը։ Մարտունիում ընտրություններին մասնակցել է չորս քաղաքական ուժ՝ «Մեր համայնք» կուսակցությունների դաշինքը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը և «Քաղաքացիական պայմանագիրը»։ Վարդենիս համայնքում քվեարկությանը մասնակցած 10 161 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 9530 ձայն կամ 93.8%։ Կուսակցության ցուցակը գլխավորում է համայնքի գործող ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Վարդենիսում ընտրություններին մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիրը»։ Համայնքն ունի 27 813 ընտրող։ Գավառ համայնքում քվեարկությանը մասնակցած 12 761 քաղաքացիներից «Համերաշխություն» դաշինքը՝ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, ստացել է 10 380 ձայն կամ 81.3%։ Գավառի ընտրություններին մասնակցել է երեք քաղաքական ուժ՝ «Համերաշխություն» կուսակցությունների դաշինքը, որի կազմում են «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցությունները, ինչպես նաև «Հայկական քվե» և «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունները։ Գավառ համայնքն ունի 42 875 ընտրող։ Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից Եվգենյա Համբարձումյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
Factor.am / 43 minutes ago

ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
Factor.am / 43 minutes ago

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
Factor.am / 44 minutes ago

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 45 minutes ago
Related coverage

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները
168 Jham / 13 minutes ago

Մարտունի քաղաքում առաջատարը «Մեր համայնքը» դաշինքն է․ Մամիջանյան
24TV / 24News / 20 minutes ago

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները
24TV / 24News / 22 minutes ago

ՔՊ-ն առաջատար է նաև Արմավիր, Իջևան, Արտաշատ, Մարտունի համայնքներում
Aravot / 39 minutes ago