Իջևանի 38/22 ընտրատեղամասում մեծ առավելությամբ հաղթանակ տարավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այստեղ ՔՊ-ի օգտին քվեարկել է 464 ընտրող։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունն այս ընտրատեղամասից ստացել է 75 քվե։ Այստեղ ընտրելու իրավունք ունեցող 1493 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 546-ը։ Հանձնաժողովի նախագահ Լիլիթ Սարիբեկյանը Factor.am -ի հետ զրույցում նշեց, որ մեկ քվեաթերթիկի հետ կապված անճշտություն է եղել։ «Ընտրողը եկել է սարքի մոտ, վերցրել է կտրոնը, մոտեցել է ստորագրելու, դրա համար ցուցակի և սարքի համարները համապատասխանում են իրար, կտրոնի և դրոշմանիշի համարներն էլ՝ իրար»,- ասաց Սարիբեկյանը՝ ընդգծելով, որ քաղաքացին հավանաբար ընտրություն չի կատարել և ծրարն ու քվեաթերթիկները թողել է խցիկում։ Իջևանում ՏԻՄ ընտրություններին մասնակցում էին երկու քաղաքական ուժեր։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Արթուր Ճաղարյանը, իսկ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակը՝ Լևոն Վարդապետյանը։ Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ։ Դրանցից 19-ում ընտրություններն անցկացվում էին համամասնական, իսկ 2-ում՝ մեծամասնական ընտրակարգով։ Մանրամասները՝ տեսանյութում։ Անի Թամրազյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Իջևանի 38/22 ընտրատեղամասում մեծ առավելությամբ հաղթանակ տարավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այստեղ ՔՊ-ի օգտին քվեարկել է 464 ընտրող։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունն այս ընտրատեղամասից ստացել է 75 քվե։ Այստեղ ընտրելու իրավունք ունեցող 1493 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 546-ը։ Հանձնաժողովի նախագահ Լիլիթ Սարիբեկյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ մեկ քվեաթերթիկի հետ կապված անճշտություն է եղել։ «Ընտրողը եկել է …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
Factor.am / 17 minutes ago

Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
Factor.am / 18 minutes ago

Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
Factor.am / 59 minutes ago

ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
Factor.am / 59 minutes ago
Related coverage

ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԵՐԻՑ. սկսվել է ձայների հաշվարկը
News.am / 21 minutes ago

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները
168 Jham / 28 minutes ago

Մարտունի քաղաքում առաջատարը «Մեր համայնքը» դաշինքն է․ Մամիջանյան
24TV / 24News / 35 minutes ago

Էրդողանը պաշտոնանկ է արել գլխավոր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ սկանդալի պատճառով
Alpha News / 36 minutes ago