Financial Times-ի և Focaldata հետազոտական ընկերության հարցման տվյալներով, ԱՄՆ-ում գրանցված ընտրողների 69%-ը մտահոգված է կոռուպցիայով, իշխանությունն անձնական շահերի համար օգտագործմամբ և Դոնալդ Թրամփի վարչակազմում շահերի բախումներով։ 2024 թվականի ընտրություններում Թրամփին ձայն տված ամերիկացիների շրջանում նման պատասխան տվածների բաժինը գրեթե կեսն է։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին նախորդող նախընտրական արշավի ֆոնին։ Հարցումն անցկացվել է առցանց՝ հոկտեմբերի 16-18-ը, 1648 գրանցված ընտրողների շրջանում։ Մասնակիցների գրեթե կեսը կարծում է, որ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետում կոռուպցիան դարձել է ավելի լուրջ խնդիր, քան նախորդ վարչակազմերի օրոք։ Դժգոհությունն ուժեղանում է կյանքի թանկացման ֆոնին։ Հարցվածների 56%-ը հայտարարել է, որ իրենց ֆինանսական վիճակը վատթարացել է 2025 թվականի հունվարին Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո, իսկ ավելի քան մեկ քառորդը կրճատել է անհրաժեշտ ապրանքների կամ բժշկական օգնության վրա կատարվող ծախսերը։ Միաժամանակ, 54%-ը գների աճի հիմնական պատասխանատվությունը վերագրել է Թրամփի վարչակազմին կամ Կոնգրեսի հանրապետականներին, իսկ ավելի քան 40%-ը հայտնել է, որ թանկացումները մեծացնում են միջանկյալ ընտրություններում դեմոկրատներին ձայն տալու հավանականությունը։ Սպիտակ տունը մերժել է շահերի բախման վերաբերյալ մեղադրանքները։ Վարչակազմի ներկայացուցիչ Դևիս Ինգլը հայտարարել է, որ Թրամփը պայքարում է դաշնային գերատեսչություններում խարդախության դեմ և գործում է ամերիկացիների շահերից ելնելով։ Միևնույն ժամանակ, ինչպես գրում է FT-ն, լրացուցիչ քննադատության պատճառ են դառնում նախագահի ընտանիքի կրիպտոարժութային նախագծերը, որոնք, պարբերականի տվյալներով, նրան բերել են առնվազն մեկ միլիարդ դոլար։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Առուշ Առուշանյանը
ArmLur / Zhoghovurd / 45 minutes ago
Գավառում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Գուրգեն Մարտիրոսյանը
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Վահագն Արսենյանը Զերմուկի ընտրություններում ստացել է ձայների 92.71 տոկոսը
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Զելենսկի․ Ուկրաինան երբեք չի համաձայնի չեզոք կարգավիճակին և բանակի սահմանափակմանը․ դրանք մեր կարմիր գծերն են։
168 Jham / 6 minutes ago

Վրաստանը Ռուսաստանից ռեկորդային քանակությամբ փայտանյութ է ներմուծել
168 Jham / 21 minutes ago

Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք
168 Jham / 26 minutes ago

Օղակը սեղմվում է. Նիկոլ Փաշինյանի հաշվարկները սխալ դուրս եկան
168 Jham / 32 minutes ago