Armlur.am-ը տեղեկացավ, որ Վայոց Ձորի Զերմուկի համայնքի ընտրությունների արդյունքների համաձայն՝ Վահագն Արսենյանը ստացել է 2580 քվե, ինչը կազմում է ընդհանուր քվեների 92.71 տոկոսը։ Ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում 203 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Հրապարակված տվյալների համաձայն՝ Վահագն Արսենյանի օգտին քվեարկել է ընտրողների ճնշող մեծամասնությունը։ Ըստ ներկայացված տվյալների՝ • 36/49 ընտրատեղամասում Վահագն Արսենյանը ստացել է 322 ձայն, անվավեր է ճանաչվել 66 քվեաթերթիկ։ • 36/50 ընտրատեղամասում Արսենյանը ստացել է 655 ձայն, անվավեր է ճանաչվել 52 քվեաթերթիկ։ • 36/51 ընտրատեղամասում Արսենյանը ստացել է 725 ձայն, անվավեր է ճանաչվել 44 քվեաթերթիկ։ • 36/52 ընտրատեղամասում Արսենյանը ստացել է 454 ձայն, անվավեր է ճանաչվել 36 քվեաթերթիկ։ • 36/53 ընտրատեղամասում Արսենյանը ստացել է 424 ձայն, անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ։ Ընդհանուր առմամբ, այս հինգ ընտրատեղամասերում Արսենյանի օգտին հաշվարկվել է 2580 ձայն, իսկ անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 203։ Ընդհանուր առմամբ հաշվարկված 2783 քվեից 92.71 տոկոսը բաժին է հասել Վահագն Արսենյանին, իսկ 7.29 տոկոսը կազմել են անվավեր քվեաթերթիկները։ Ս. Գրիգորյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վահագն Արսենյանը Զերմուկի ընտրություններում ստացել է ձայների 92.71 տոկոսը
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Առուշ Առուշանյանը
ArmLur / Zhoghovurd / 37 minutes ago
Գավառում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Գուրգեն Մարտիրոսյանը
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

ՔՊ-ն առաջատար է նաև Արմավիր, Իջևան, Արտաշատ, Մարտունի համայնքներում
Aravot / 23 minutes ago

#ՀԻՄԱ. ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ԼԱՐՎԱԾ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐ ԷՐ. ԸՆԹԱՆՈՒՄ Է ՁԱՅՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ
24TV / 24News / 24 minutes ago

Արտաշատում ՔՊ կուսակցությունը ստանում է քվեների 85.6%-ը․ Խուդաթյան
Shant News / 25 minutes ago

Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
Factor.am / 26 minutes ago