ԿԸՀ հայտարարությունը․ 2026 թվականի հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքում է իրականացրել թվով 42 իրավիճակների վերաբերյալ։Արագ արձագանքում իրականացվել է սոցիալական ցանցերի, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, հեռախոսազանգերի միջոցով ստացված իրավիճակների վերաբերյալ։Իրավիճակային վերլուծության կենտրոնի կողմից ուսումնասիրված իրավիճակները հիմնականում վերաբերել են ընտրողների ցուցակների հետ կապված խնդիրներին, քվեարկության սենյակում տեղադրված տեսախցիկների հետ կապված տեխնիկական խնդիրներին, քվեարկության կարգին վերաբերող տարբեր հանգամանքների, որոշ դեպքերում ընտրողին պարզաբանվել է քվեարկության կարգը, ներկայացվել է, թե որոնք են համարվում անձը հաստատող փաստաթղթեր։ Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովներում խնդիրներ են առաջացել ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացում՝ պայմանավորված դրանց ոչ պատշաճ գործադրմամբ, մասնավորապես, մինչև քվեաթերթիկին փակցնելը որոշ դեպքերում վնասվել է ինքնասոսնձվող դրոշմանիշի պաշտպանիչ շերտը։ Ընտրական գործընթացի անխոչընդոտ անցկացումն ապահովելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս հարցի կապակցությամբ հայտարարություն է տարածել։Բոլոր այս իրավիճակների վերաբերյալ, որպես օպերատիվ լուծում պահանջող հարցերի, ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝ ընտրողների ընտրելու իրավունքի իրացումն ապահովելու նպատակով։Ընտրական գործընթացի անխոչընդոտ անցկացումն ապահովելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է արել քաղաքական գործիչներին, զանգվածային լրատվության միջոցներին և ընտրական գործընթացի մյուս մասնակիցներին մինչև քվեարկության ավարտը՝ ժամը 20։00-ն, զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց և տարածելուց, որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն։Քվեարկության օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացվել է 5 դիմում, իսկ թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից թիվ 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում, ժամը 20։00-ի դրությամբ ստացվել է 1 դիմում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքում է իրականացրել 42 իրավիճակների վերաբերյալ
ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքում է իրականացրել 42 իրավիճակների վերաբերյալ

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Մեդալային հաշվարկով Հայաստանը 4-րդ հորիզոնականում է աշխարհի առաջնությունում
A1plus / 14 minutes ago

«Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր
A1plus / 36 minutes ago

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը
A1plus / 2 hours ago

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները․ ԿԸՀ
A1plus / 2 hours ago
Related coverage

Եվրահանձնաժողովը մտադիր է մինչև տարեվերջ լուծում գտնել Ուկրաինայի՝ 2027 թվականի ֆինանսավորման պակասուրդի հարցին
168 Jham / 9 minutes ago

Ֆրանսիայում Framatome-ի գործարանից միլիոնավոր եվրոների հասնող հաֆնիում են գողացել
168 Jham / 12 minutes ago

Վրաստանը 3.8 միլիարդ դոլարի եկամուտ է ստացել զբոսաշրջությունից
168 Jham / 20 minutes ago

ՀԱՊԿ-ից հետո ԵԱՏՄ-ի՞ց դուրս մնալու վտանգ է սպառնում #abcmedia
ABC Media / 21 minutes ago